Ելոյթներ

Ընդդիմությունը որոշել էր իշխանության հետ ոտք մեկնել ընտրական տակտիկական հնարքներում եւ պարտվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեցին պատգամավորների ելույթները ԸՕ փոփոխությունների նախագծի վերաբերյալ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ շատ ելույթներ պարունակում են բազմաթիվ զեղումներ, որոնք կապված չեն ԸՕ փոփոխությունների հետ: «Դիալեկտիկան հետաքրքիր կատեգորիա ունի՝ հնարավորություն և իրականություն: Օրենքներով ստեղծում ենք հնարավորություն, բայց այն իրականություն դառնում է մարդկանցով: Այնպես որ` ԸՕ-ն չի կարող ինքն իրենով…

Հրանտ Մարգարյան. «Հայաստանում պետք է որակական իշխանափոխություն սկսենք հենց Վանաձորից»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Վանաձորում Վանաձորի ավագանու սեպտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի վերջին օրը շուրջ երեք հազար վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի կենտրոնական մարզադահլիճում՝ իրենց զորակցությունը հայտնելու Դաշնակցության թեկնածուներին։ Հավաքը թեեւ նախընտրական էր, սակայն ավելի շատ խոսվեց Հայաստանի Հանրապետության անկախացման 25-ամյակի մասին։ Անկախության հոբելյանին ու Վանաձորին իր խոսքում անդրադարձել է նաեւ հավաքին ներկա ՀՅԴ…

Ազրպէյճանի սպառազինման մասնակցելով, կարելի չէ խաղաղութիւն ստեղծել

ՀՅԴ Բիւրոյի անդամ ՄՈՒՐԱՏ ՓԱՓԱԶԵԱՆԻ արտասանած ճառը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ 24 ԱՊՐԻԼ 2016-Ի ՑՈՅՑԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՖՐԱՆՍԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻ ՄԸ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ Պրն. Պետական քարտուղար, Տիկնայք եւ պարոնայք երեսփոխաններ, Պրն. Փոխ քաղաքապետ, Պրն. Հայաստանի դեսպան, Սրբազան Հայր, Հոգեշնորհ Հայր, Սիրելի Պատուելի, Տիկնայք եւ պարոնայք՝ ընտրեալներ, Տիկնայք եւ պարոնայք՝ միութիւններու ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, սիրելի բարեկամներ, Եթէ…

Հալէպի մեջ փառաշուք տօնակատարութեամբ նշուեցաւ Հ.Յ.Դ 125- ամեակը

«Սուրիահայութիւնը կը շարունակէ մնալ Միջին Արեւելքի մեր հայահոծ կարեւորագոյն կռուաններէն մէկը մեր համազգային ծրագիրներուն եւ անժամանցելի Դատին վերջնական լուծման համար»․ Ըսաւ Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեան Հինգշաբթի, 17 Դեկտեմբեր 2015ին, երեկոյեան ժամը 5․00ին Հալէպի «Գ․ Եսայեան» սրահէն ներս հոծ բազմութեան ներկայութեան փառաշուք հանդիսութեամբ նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-Ամեակը։ Տօնակատարութեան ներկայ էին Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Յակոբ…

Բանախօսութիւն արտասանուած Հ.Յ.Դ. 125 ամեակի տօնակատարութեան` Քեսապ

125-ԱՄԵԱԿ, ՄԷԿ ԴԱՐ ԵՒ ՔԱՌՈՐԴ 125 տարիներ առաջ հայութիւնը իր թրքահայ ու ռուսահայ հատուածներով կ՛եռար: Օսմանեան եւ Ցարական կարմիր ու սեաւ կայսրութիւններու լուծին տակ կքած, 600 եւ աւելի տարիներէ ի վեր կորսնցուցած էր իր պետականութիւնը, իր թիւն ու համրանքը. պարտադրուած լուր տարագիրի կեանք ապրելու ի Սփիւռս աշխարհի: Հայութիւնը, զարթնած երգ կ՛որոնէր այդ իրավիճակէն դուրս գալու:…

Շնորհաւոր 125ամեակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն…

Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի ներկայացուցիչ Ջանիկ Քէչեանի խօսքը՝ Հ.Յ.Դ. 125-ամաեկի տօնակատարութեան, 4 Դեկտեմբեր 2015-ին, Պուէնոս Այրէսի մէջ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնարկութեան իւրաքանչիւր տարեդարձին, պէտք է նայինք, անպայմանօրէն, դէպի ետ եւ դէպի ապագան։ Պէտք է գնահատենք կատարուած ընդհանուր գործը եւ մտածել առարկայական ակնոցով ու քննական միտքով, եւ միշտ նայելով որքանո՛վ մօտեցանք մեր նպատակներուն։ Սուրը, բահը, գրիչը, կեանք…

Արդար է, որ լիբանանահայ հնոցը ստանա հայրենիքի գնահատականը

«Աղբալեան» Եւ «Հրայր Մարուխեան» Կոմիտէներուն Կազմակերպած Քաղաքացիական Պատերազմի 40-Ամեակի Ձեռնարկին Շահան Գանտահարեանի Արտասանած Խօսքը Պահը զգացական է անշուշտ: Անիկա կը վերաբերի մեզմէ շատերուն ծանօթ ընկերներու, ոմանց պարագային` երէց ընկերներու, ուրիշներու համար` սերնդակիցներու եւ մեծ թիւի մը համար` յուշերու ճամբով մտերիմ դարձած հրաշալի տղոց, հերոսներու: Զգացականութիւնը, սակայն, յուզական աշխարհը որքան ալ մարդկայնօրէն հասկնալի ըլլայ, նման առիթներու…

Դաշնակցություն հանուն Արցախի

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի ելույթը Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 124-ամյակի տոնակատարության ժամանակ Մեծարգո պարոն նախագահ, Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ, Այսօր այստեղ ենք միասին 124-րդ անգամ նշելու Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը: Մենք՝ դաշնակցականներս, այն բարձրաձայնելով որպես տոնակատարություն, բարձրաձայնում ենք նաև, որ այն լոկ տոնակատարություն չէ, այլ՝ հաշվետվության օր: Դաշնակցությունը 124 տարի…

Մեր բոլոր հաջողությունների ամենահուսալի գրավականը` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Հարգելի ներկաներ, Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ: Նման հանդիպումները ես պահանջված եմ համարում մի շարք պատճառներով` առաջին հերթին, կարեւորելով Հայ հեղափոխական դաշնակցության տեղն ու դերը համազգային խնդիրների լուծման եւ մեր ժողովրդի…

ՀՀ գլխավոր հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված ասուլիսին

Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունները և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսին բացման խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային…