Ելոյթներ

Մեր այսօրվա «այո»-ն մեր հետևողական «ոչ»-ն է 95 թվականի հակաժողովրդական Սահմանադրությանը

Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած` գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը: Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ հայտարարություն արեց. «Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի…

Միասին խելք խելքի տանք ու ազատվենք չարիք դարձած այս արատավոր համակարգից

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ԱԺ-ում Սիրելի’ հայրենակիցներ, Այս վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները խորքային ընկալման և գնահատման կարիք ունեն: Կողմերի միջև օրեցօր աճող լարվածությունը վեր էր ածվել անձնական վիրավորանքների, սրել էր առճակատումը և մեծացրել բախումների ու արյունահեղության հավանականությունը: Ի պատիվ գլխավոր դերակատարների պետք է արձանագրել, որ նրանք կարողացան ճիշտ գնահատել…

Մնում է […] համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը,…

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը… Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել: Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝…

Գոտեպնդվեք նրանով, որ ձեր թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Հալեպում՝ ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը: Ամեն անգամ, երբ Դաշնակցության օրվա առիթով պետք է խոսք ասեմ, երկմտում եմ՝ խոսե՞լ կատարված աշխատանքների մասին թե` ոչ: Մտածում եմ` հնարավո՞ր է արդյոք օրվա խոսքի տրամաբանության սահմաններում, նույնիսկ հպանցիկ անդրադառնալ կատարված բազմերես, ծավալուն աշխատանքների անգամ խորագրերին: Եվ մի՞թե դրա անհրաժեշտությունը կա: Այդ ե՞րբ ենք…

Արամ Մանուկյան – 135

ՈԳԵԿՈՉՈՒՄ – ՀԱՄԵՐԳ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Արամ Մանուկյանի 135 ամյակի կապակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում եւ համերգ: Միջոցառումը Տերունական աղոթքով բացեց Մայր Աթոռի միաբան Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը: Այնուհետեւ Ա. Մանուկյանին նվիրված զեկույցներով հանդես եկան Զորավար հիմնադրամի տնօրեն, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը եւ Հայ Յեղափոխական…

Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայասատան-Սփյուռք 5-րդ համաժողովին Հայրենիք – Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թե քաղաքական, թե ազգային առումներով: Հայրենիք – Սփյուռք համաժողովները աստիճանաբար վերածվում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի: Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել…

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ

2014թ. մարտի 11-ին ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան Օրենքի այս նախագծի քննարկումը երեկ սկսվեց նիստի վերջին րոպեներին, երբ դահլիճում քիչ մարդ կար: Հատուկ էր արված, թե՝ չէ, հարցի մի կողմն է: Բայց որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները իրազեկված լինեն,…

Իրական հրամանատարը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ Պետրոս (Պետո) Ղեւոնդյանի 50-ամյակին նվիրված հիշատակի հանդիսավոր երեկոյին Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 – ամյակն է. իսկ այս տարի նրա մահվան 20 – րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը։ Այժմ երեքն էլ…

Մենք պետք է ունենաք եվրոպացիների հետ ազատ առեւտրի ասոցացման հետ համաձայնագիր` լինելով Մաքսային միության անդամ եվրասիական տարածքում

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ Արցախի տնտեսությունը շատ կողմերով ինտեգրված է Հայաստանի տնտեսության հետ, իսկ Հայաստանի տնտեսության դժվարությունները նույնպես գալիս են տարածաշրջանային պրոբլեմներից: Քաջատեղյակ եք, որ ունենք փակ ճանապարհներ, որը բազմաթիվ անգամ մեծացնում է մեր ապրանքների վրա վերադիր ծախսերը, նույնիսկ իր հարեւանների հետ…