Ելոյթներ

Ընտրակաշառքը պետք է բացառել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Ընտրական օրենսգրքի վրա մենք սկսել ենք աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո: Մի քանի քննարկում ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկություներ ներկայացրել: Այդ արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակը եղել է հնարավորության…

Հայաստանի նոր Սահմանադրությունն այլևս իրողություն է

Աղվան Վարդանյանի ելույթը՝ Ստրասբուրգում 20-21 հունվար 2015, Ստրասբուրգ Մեկուկես ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի: Ասեմ, որ իմ ներկայացրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դեռևս 90-ականների սկզբից հետևողականորեն պաշտպանել է կառավարման խորհրդարանական մոդելը: Սահմանադրության հանրաքվեին նախորդեց նախագահի հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի` երկու տարիների նախապատրաստական աշխատանքը: Նախ մշակվեց…

Հավատալ և գործել

Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը ՀՅ Դաշնակցության 125 ամյակի տոնակատարությանը Սիրելի’ բարեկամներ, ընկերներ, Դաշնակցության՝ երեք դարերի վրա երկարող էպիկական ներկայությունը մեկ բացատրություն ունի: Այն մեր ինքնության, մեր տեսակի, մեր հայկականության հարազատ արտացոլումն է: Իբրև գաղափար և իբրև կառույց: Այլ գաղտնիք գոյություն չունի: Մեր մշակույթի, մեր հոգևոր կյանքի, մեր ռազմիկի ու գյուղացու ազնվականության արդյունք…

Պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ փաստաթուղթ

Այսօր ԱԺ քառօրյա նիստում 2016թ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ բյուջեն ընդամենը արտացոլումն է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի, ինչը պատգամավորը որակեց «խայտառակ վիճակ»: Ըստ Արծվիկ ՄԻնասյանի, այս վիճակը նաև մարտահարվերներն է հստակեցնում, և եթե անկեղծ ու անմիջական քննարկման առաջրկա չդառնան այդ մարտահրավերները , ուստի չեն կարող…

Պրոբլեմը համակարգային է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան Մենք համակարգային պրոբլեմ ունենք: Եվ սա կառավարության պրոբլեմն է: Անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանում միասնական չէ: Մեր քաղաքացիների մի մասը միայն նույնականացման քարտ ունի: Մի մասը ունի և’ այդ…

«Այո» ու «ոչ» քարոզողներն իրավունք չունեն խեղաթյուրելու այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նկատի առնելով սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը, և նպատակ ունենալով զերծ պահել այդ քարոզչությունը սև արձանագրումներից հարկ համարեց վկայակոչել «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածը: Ըստ այդ հոդվածի քարոչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները, հանրաքվեի անցկացման նախաձեռնության հեղինակը, ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական…

Համախմբված աշխատանքով՝ հասնել արդյունքի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձանաժողովի 6-րդ նիստին: Մեծարգո նախագահ, Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերջին եռամսյակի նախաշեմին մի հայացք նետենք անցած ինն ամիսների մեր բոլորի համատեղ աշխատանքին եւ արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման իրավունքների արծարծման…

Վերջապես կառուցենք մեր պետության տունը, օգտագործենք պատմական պահը և դուրս գանք փակուղուց

Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննարկումը պատմական որակեց` նշելով, որ անկախ ամեն ինչից, դա հայկական պառլամենտարիզմի կարևորագույն նվաճումներից մեկն է: Արմեն Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնաժողովին` երկու տարում տիտանական աշխատանք կատարելու համար: «Մենք աշխատել ենք այս հանձնաժողովի հետ, և այդ համագործակցությունը Դաշանակցությունը շատ…

Չշփոթենք հավերժականն ու անցողիկը

Ներկայացնում ենք այսօր՝ մարտի 20-ին, Հայաստան-ԵՄ հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը` «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով: Հարգելի գործընկերներ, Մինչև թեմային անցնելը, ասեմ, որ ես Հայաստանի խորհրդարանում ներկայացնում եմ ընդդիմադիր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի համար իմ երկրի անկախությունը, հնարավոր առավելագույն ինքնիշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, որը համոզված է՝ քաղաքակրթական, հոգևոր-մշակութային առումով մենք…

ՀՅԴ-ի համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը անվտանգության հարց է

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը` Ազգային ժողովում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկան ժամանակ Ցանկացած ազգի, ինչու չէ նաև առանձին անձի որակն ի հայտ է գալիս, երբ նա ճիշտ է կարողանում որոշել ինչին հարմարվել, ինչի դեմ կյանքի ու մահու…