Ելոյթներ

Արթնանալու ժամանակն է

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները: Վահան Հովհաննիսյանը նաեւ խոսք է հղել իր գրքի ընթերցողներին, որն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորեւ: Սիրելի’ ընթերցող Եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ինձ վիճակված է…

Ամենալավ երկիրը որտեղ կուզեմ ապրել` Հայաստանն է

ՀՅԴ 123 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրությում ՀՀ մեծարգո Պրն Դեսպան, Գերաշնորհ Սրբազան Հայր, Հարգելի եւ սիրելի ներկաններ, ՀՅԴ օրվա իմ խոսքում, անխուսափելիորեն անդրադառնալու եմ մեր Հայրենիքի քաղաքական-սոցիալական իրավիճակին, իսկ որովհետեւ խոսքս հնչում է Սփյուռքում անհրաժեշտ եմ գտնում, ի սկզբանե այն սկսել այսպես․ Եթե ինձ հարցնեին, թե հանուն քո, քո ընտանիքի քո…

Կառավարությունը ոչ թե փորձեց շտկել իրավիճակը, այլ ընդունեց իր անճարակությունը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ այսօրվա նիստում տեղեկացրեց, որ օգտվելով կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից՝ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, առանց քաղաքական մեծամասնության ցանկության, որևէ նախագիծ կարող է ընդգրկվել օրակարգ և քննարկվել արտահերթ: «Մենք օգտվում ենք Սահմանադրությամբ ընձեռված այս հնարավորությունից, որի նպատակը մեկն է`քաղաքացիների մի ստվար հատվածի կողմից բարձրաձայնված ու տարիներ շարունակ խորհրդարանում սուր բանավեճի…

Ի՞նչ սկզբունքների հիման վրա ԵԽ-ն կներգրավվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը. Մարտունակ և անհեռանկար

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013 թ. մայիսի 22-ի նիստում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգելի’ կառավարություն Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և’ առաջադրանքներով, և’ ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Այն ժամանակ իմ ելույթում և’ կոնկրետ ցուցանիշներին էի անդրադարձել, և’…

Եկեք 5 րոպե հատկացնենք 5 համարին ընտրենք և 5 օր հետո կունենանք մեր երազած Հայաստանի լուսաբացը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հանրահավաքը։ Եզրափակիչ հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ–ը կարողացավ իր թիմով հանդիպումներ ունենալ Երևանի բոլոր վարչական շրջաններում: ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ իր տարբերություն շատերի, իրենք քարոզարշավին ներգրավվել էին գրեթե ամբողջ թիմով:…

Պետք է անել այն, ինչ չարվեց նախագահական ընտրություններին

Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին, ու հատուկ այդ ընտրապայքարի վերջին հանդիպումներից մեկը ՀՅԴ-ն ուզեց անցկացնել Զեյթունում, ուր արդեն 43 տարի է, ինչ բնակվում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, այսօր Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը: Նա նշեց, որ ինքն իսկապես այս ընտրություններին շատ…

ՀՅ Դաշնակցությունը իր ռազմավարական ծրագիրն է ներկայացնում երեւանցիների դատին

Երեւանը մեծագույն հնարավորությունների քաղաք է, որը կարող է դառնալ համայն հայության իրական մայրաքաղաքը, ուր մեր բոլոր սփյուռքահայ հարազատները պետք է իրենց ներդրումներն իրականացնեն, իրենց ձեռնարկությունները հիմնեն եւ մենք Կովկասում, եւ ինչու ոչ` ամբողջ տարածաշրջանի լավագույն քաղաքը ունենանք, Զեյթունում այսօր, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ Երեւանն ունի այդ հնարավորությունները,…

Եկե’ք միասին` Երևանով փոխենք Հայաստանը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Ազատության հրապարակում Սիրելի ժողովուրդ Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ: Ժողովրդի իշխանությանը հասնելու` ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝ – ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային և արմատական վերափոխումը, -գալ…

Մարիա Թիթիզյան. «Այս շարժման մեջ կա հույս, լույս, ապագայի նկատմամաբ հեռանակար ու արդարություն»

Այսօր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած տոնական հանրահավաքին հաճախ ձայն էր տրվում կանանց: Այսպես, ՀՅԴ անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն, Սոցինտերնի նախկին փոխնախագահ Մարիա Թիթիզյանը հիշեցրեց, որ Մարտի 8-ի տոնը սկզբնավորվել է սոցիալիստ կանանց ՝ իրավահավասարության համար մղվող պայքարի ընթացքում: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի առաջին հանրապետությունում արդեն կնոջ իրավունքները հարգվում էին՝ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու…