Լուրեր

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շնորհավորական ուղերձը մայիս 28-ի առթիվ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տոնի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, ուսանողներ, սրտանց ու մեծ բերկրանքով շնորհավորում ենք մայիսի 28-ի` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տոնի առթիվ: Մեր մեծ ու պատկառելի տոնացույցում մայիս 28-ի խորհուրդն ու նշանակությունը յուրովի է նշանավորվում: Այն ոչ միայն վճռականորեն բեկեց պատմության հազարամյա անբարենպաստ ընթացքը, մեզ դասեց պետականություն…

Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Cyprus Mail-ը, այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ` նշելով, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է…

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական դարձած «Ջահերով երթը», որն արդեն համախմբում է պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։ Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ` տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ: Մինչ երթի մեկնարկը երիտասարդները որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի դրոշը…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հրավիրած դասընթացին

2017 թվականի ապրիլի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից հայ երիտասարդ քաղաքական գործիչների համար նախաձեռնված հերթական հանդիպում-դասընթացը, որը կրում էր «Պայքար քարոզչության և կեղծ տեղեկատվության դեմ» խորագիրը: Դասընթացին մասնակցեցին Հայաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը դասընթացին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Գևորգ…

ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները հանդիպեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ

2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքներին հանդիպելու և իրենց աջակցությունը հայտնելու համար Արցախում գտնվող ՀՅԴ «Նոր Սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները հանդիպեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ: ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը ողջունելով Ֆրանսիայի երիտասարդական միության նախաձեռնությունը, նշեց, որ Արցախը միշտ էլ զգում է Սփյուռքի…

ՀՅԴ տեղը ԱԺ ում՝ ըստ ստացած ձայների

2017 թվականի Խորհրդարանական ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չորրորդ արդյունքով դարձավ խորհրդարան անցած չորս կուսակցություններից մեկը: 6-րդ գումարման Ազգային Ժողովում Դաշնակցությունը կունենա 7 պատգամավորական տեղ: Հաշվի առնելով նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ առաջին 4 մանդատները բաժին են հասնում ՀՅԴ-ի համապետական ցուցակի առաջին տեղերը զբաղեցնող թեկնածուներին, իսկ մյուս 3 մանդատը կստանան առավելագույն քվեներ հավաքած ընտրատարածքների թեկնածուները: Դաշնակցությունն…

Կերտենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք

ՀՅԴ երիտասարդները շարունակում են բակային քայլերթերն ընդդեմ ընտրակաշառքի «Ձեր քվեն տալով Դաշնակցությանը, դուք կերտելու եք մեզ հետ այն Հայաստանը, որի մասին երազում եք դուք, եւ ձեր երեխաները»։ Այս կոչերով Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները քարոզչական հերթական ծրագիրն իրականացրեցին քայլերթի տեսքով: Երթի մեկնարկը տրվեց Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից, եւ ավարտվեց Աջափնյակում: Կազմակերպիչների…

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին խնդրել է չահաբեկել Արցախում ապրողներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին: «1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր…