Լուրեր

Հայ Դատը Ատրպէյճանի Կողմէ Արցախի Շրջափակումը Դատապարտելու Եւ Արցախ Այցելելու Կոչեր Կ՛ընէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ կ՛ընէ Միացեալ Նահանգներու հայութեան, որ իրենց շրջանի ծերակուտականներուն եւ Ներկայացուցիչներու տան անդամներուն դիմելով՝ պահանջեն դատապարտել Ատրպէյճանի կողմէ Սումգայիթի, Կիրովապատի եւ Պաքուի մէջ Ատրպէյճանի կողմէ իրականացուած հայերու կոտորածները, ինչպէս նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, որուն վերջին զոհերէն մէկն էր Պելոռուսի կողմէ Պաքուի յանձնուած լրագրող Ալեքսանտր Լափշին։ Միաժամանակ, Հայ Դատի յանձնախումբը կը…

Լռելեայն Ցոյց Աւստրալիոյ Մէջ Պիելոռուսիոյ Դեսպանատան Դիմաց

Քանպէրա.- Կազմակերպութեամբ ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութեան, Ուրբաթ 27 Յունուար, 2017-ին, Աւստրալիոյ մայրաքաղաք Քանպէրայի մէջ Պիելառուսիոյ դեսպանատան դիմաց աւելի քան 20 երիտասարդներ լռելեայն ցոյց մը կազմակերպեցին զօրակցութիւն յայտնելու Պիելոռուսիոյ մէջ անարդարօրէն ձերբակալուած Ռուսիոյ եւ Իսրայէլի քաղաքացի, պլոկըր Ալեքսանտր Լափշինի։ 15 Դեկտեմբեր, 2016-ին, Պիելառուսիոյ մայրաքաղաք Մինսկի ոստիկանութիւնը, Ազրպէյճանի կառավարութեան պահանջքին հիման վրայ, ձերբակալած էր Լափշինը: Լափշին 2011-ի…

Որոշակիորեն կփոխհատուցվեն կարկուտից տուժած 18 202 բնակչի վնասները

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին: Նպատակը այդ մարզերի շուրջ 70 բնակավայրում 2016 ամռանը կարկտահարության հասցրած վնասը փոխհատուցելու համար որոշակի օժանդակություն հատկացնելն է: «18 202 բնակիչների փոխհատուցման հարցն է. 506 միլիոն դրամ կհատկացվի ջրօգտագործողների ջրի վարձի որոշակի մասը վճարելու համար»,- ասաց Լոքյանը:…

Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարեւոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ: «Իհարկե, տարածաշրջանային առումով նույնպես կարեւորում եմ այս այցը՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական գործընթացները, փոխհարաբերությունների լարվածության այս շրջանը: Ըստ իս՝ այս այցը կարող է բերել…

Լիբանանում նոր կառավարություն է ձեւավորվել, որի կազմում երկու հայ նախարար կա

Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նորս կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Գործակալության փոխանցմամբ, հաստատվել է կառավարությա ն 30 հոգանոց կազմը, որտեղ ներգրավված են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է երկրի նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը: 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը (Զբոսաշրջության նախարար) եւ Ժան Օղասաբյանը։ Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում…

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին…

Խոստման եւ երդման արարողություն ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության 23- ամյակի առթիվ

27 Նոյեմբեր 2016-ին, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության «Եռաբլուր» Հուշահամալիր-Պանթեոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության 23 ամյակի առթիվ կազմակերպված խոստման եւ երդման արարողություն: Ներկաները նախ մոտեցան եւ հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ հերոսների շիրիմներին, որից հետո տեղի ունեցան զույգ արարողությունները, ՀՅԴ անդամ ընկեր Արամ Պողոսյանի շիրմին: 23 ամյակի առթիվ, ՀՅԴ Երիտասարդական միության շարքերը…

Բանտարկված պոլսահայ մտավորականի նամակը՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ: Նիշանյանը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման արարողության առնչությամբ արված…

Ընկ. Արա Տէմիրճեան. կենսագրական

Արա Տէմիրճեան ծնած է Քեսապ, 1948 Յունուար 18-ին: Նախնական կրթութիւնը ստացած է Քեսապի ազգային վարժարանէն ներս, ապա` յաճախած է Հալէպի Գարէն Եփփէ ճեմարանը: Պէյրութի Հայկազեան եւ Լիբանանեան համալսարաններէն ստացած է քաղաքական գիտութեանց վկայականը: Հետեւած է Հ.Յ.Դ. կուսակցական դպրոցի դասընթացքներուն, ընկ. Հրաչ Տասնապետեանի կնքահայրութեամբ` 1968-ին անդամակցած է Հ.Յ.Դ. շարքերուն: Անդամակցած է Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութեան, եւ…

Տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ

ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, ապա նշեց՝ հետադարձ հայացք գցելով, կարելի է տեսնել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ: «Պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան, բայց…