Լուրեր

Բանտարկված պոլսահայ մտավորականի նամակը՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ: Նիշանյանը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման արարողության առնչությամբ արված…

Ընկ. Արա Տէմիրճեան. կենսագրական

Արա Տէմիրճեան ծնած է Քեսապ, 1948 Յունուար 18-ին: Նախնական կրթութիւնը ստացած է Քեսապի ազգային վարժարանէն ներս, ապա` յաճախած է Հալէպի Գարէն Եփփէ ճեմարանը: Պէյրութի Հայկազեան եւ Լիբանանեան համալսարաններէն ստացած է քաղաքական գիտութեանց վկայականը: Հետեւած է Հ.Յ.Դ. կուսակցական դպրոցի դասընթացքներուն, ընկ. Հրաչ Տասնապետեանի կնքահայրութեամբ` 1968-ին անդամակցած է Հ.Յ.Դ. շարքերուն: Անդամակցած է Հ.Յ.Դ. Զաւարեան Ուսանողական Միութեան, եւ…

Տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ

ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, ապա նշեց՝ հետադարձ հայացք գցելով, կարելի է տեսնել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ: «Պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան, բայց…

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ «Կայուն քաղաքաշինական զարգացման» (քաղաքային զարգացման բևեռներ), «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման», ինչպես նաև «Դպրոցների…

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ: ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի…

Մահազդ

Հ.Յ. Դաշնակցության Բյուրոն խոր վշտով տեղեկացնում է, որ կարճատեւ հիվանդությունից հետո, Հոկտեմբերի 27-ին, վախճանվեց վաստակաշատ ընկեր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, «Դրոշակ» պաշտօնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս ընկեր ՌՈՒԲԵՆ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Հ.Յ. Դաշնակցության մեծ ընտանիքի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ընկ. Ռուբեն Հովսեփյանի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հ.Յ. Դաշնակցության ԲՅՈՒՐՈ 27 հոկտեմբեր, 2016 Ք.Երեւան

Մասնակցել է նստաշրջանին

Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 19-21-ը մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։ Դավիթ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության…

Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը

Եվրոպայի Խորհրդի նախագահող Սլովակիայի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով նախարար Լազլո Սոլումոսի հրավերով` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Լյուքսեմբուրգում մասնակցել է Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների առաջին հանդիպմանը: Հանդիպմանը հրավիրված Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդավիայի և Ադրբեջանի նախարարներից բացի մասնակցել են նաև ԵՄ շրջակա միջավայրի…

Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն` մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին: Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով: Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության…

Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր: «Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք ֆրանկոֆոն մշակույթի և…