Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Խստիւ Կը Դատապարտէ Լափշինը Ազրպէյճանին Արտայանձնելու Պիելոռուսիոյ Որոշումը

Պիելոռուսիոյ կողմէ Ռուսիոյ եւ Իսրայէլի քաղաքացի, պլոկըր Ալեքսանտր Լափշինի ձերբակալութեան եւ զայն Ազրպէյճանին արտայանձնելու որոշումին լոյսին տակ, ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հրապարակեց հետեւեալ դատապարտագիրը. 20 յունուար 2017-ին Պիելոռուսիոյ ընդհանուր դատախազի տեղակալը որոշում տուաւ բաւարարելու Ազրպէյճանի ընդհանուր դատախազութեան դիմումը` Ալեքսանտր Լափշինը Ազրպէյճանին արտայանձնելու վերաբերեալ: Ազրպէյճան որոշած է քրէական պատասխանատուութեան ենթարկել Լափշինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցելելուն,…

Պահանջ` ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկին

2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալվել է Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինը: Նրան մեղսագրվում է առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելը: Ադրբեջանի Հանրապետությունը նրան ներառել է իր սև ցուցակում, և դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման մեղադրանքով: Մենք արդարացիորեն պահանջում ենք, որ Բելառուսի Հանրապետության…

Աջակցության պահանջներ

Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում «Հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ, Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք: Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային…

Գործով վկայենք ազատ ապրելու մեր վճռականությունը

ՀՅԴ կոչը ՀՀ անկախության 25- ամյակի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ Արդեն 25 տարի իրականություն է մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց նոր պետականությունը: Վերանորոգված անկախության հոբելյանական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, ոգևորելու, արժևորելու ձեռքբերումները, մատնանշելու ձախողումներն ու դրանք շտկելու ուղիները։ Անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է եղել հայ ժողովրդի համար: Մեր հայրենիքը գրեթե միշտ…

«Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ

Մամլո հաղորդագրություն Մայիսի 28-ի երեկոյան, Երևանի Հյուսիսային պողոտայում, ՀՅԴ «ՆիկոլԱղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ: Արխիվային և թանգարանային լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրվում հանրային պայմաններում, ՀՅԴ ուսանողները փորձեցին ներկայացնել մայիսյան բոլոր կարեւոր հաղթանակները, սկսած Ավարայրից մինչև Շուշի: Օրվա առանցքային խորհուրդն իհարկե Հայաստանի առաջին…

Հայ Դատի յանձնախումբերը նոր թափով պիտի յաղթահարեն Արցախ-Հայաստանի ու հայութեան դիմագրաւած մարտահրաւէրները

Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ, Մայիս 8-11 գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու և գրասենեակներու համաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցեցան Հայ Դատի աւելի քան 25 յանձնախումբերէն և գրասենեակներէն, եւ Հ.Յ.Դ. կուսակցական մարմիններէն մօտ 65 ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովի օրակարգին հիմնական կէտերն էին. • Արցախի իրաւական միջազգային ճանաչումին համար և Ազրպէյճանի հակահայ քաղաքականութեան դէմ պայքար. • Աշխատանքներ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումին և…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը տարածաշրջանային ֆորումում

Մամլոյ հաղորդագրութիւն 2016թ․ մարտի 30-31-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Նիդերլանդների Բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպմամբ գումարվեց Հարավային կովկասի պետությունների և Ուկրաինիայի խորհրդարանական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների չորրորդ ֆորումը, որին ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց երկու հոգով՝ Հայկուհի Նալբանդյան (ՀԵՄ) եւ Գեւորգ Ղուկասյան (ՆԱՈւՄ)։ Ժողովի բացմանը ներկա էին Հոլանդիայի պաշտպանության նախկին նախարար էյվեն վան Միդելկոպը և Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարար…

Ցուցահանդես ՀՅԴ 125- ամյակի առթիվ

ՀՅԴ-125 ամյակի եւ ՀՅԴ թանգարանի 100- ամյակի առթիվ «ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամը» կներկայացնի հերթական ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության խորագիրն է «ՀՅԴ հիմնադիր այրերը»: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-ին «ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամ» Հասցե՝ Մհեր Մկրտչյան 12/1 «Քրիստափոր Միքայելյան կենտրոն»

Երևանում կկայանա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) տարածաշրջանային հանձնախմբի ժողովը

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ, 2015թ. հունիս 7) – Հունիսի 8-9 Երևանում տեղի կունենա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը որտեղ կքննարվկեն մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից,…

Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ Կազմակերպությունը ընդունել է բանաձեւ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2015 թ. մայիսի 29-30-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցավ Երիտասարդ եվրոպական ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի ժողովը։ Ժողովին մասնակցում էին կազմակերպության բոլոր լիիրավ անդամները։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էր մեկ ներկայացուցիչ՝ Արեն Քերթեշյանը (Ֆրանսիա) ։ Ժողովի օրակարգ ներառված էին կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեութեան ծրագրի մշակումը, Եվրոպական ընկերվարականների (սոցիալիստների) կուսակցության (PES)…