Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Կոչ` Մեծ Բրիտանիային

2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Տարելիցի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին: Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգի Եղեռնի գլխավոր վկաներից է: Մինչ մեկուկես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված Ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ցավակցում է

եւ վերահաստատում` դատաքննությունը պետք է կայանա ՀՀ-ում, ՀՀ օրենքներով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն կ՛ողջունէ իր նահատակ զինուորներու մարմինները տուն վերադարձնելու Հայոց Փառապանծ բանակի սխրալի գործողութիւնը: Համաձայնագրերու ու մարդկային իրաւունքներու կոպիտ խախտումով, Ատրպէյճանի իշխանութիւնները մեր զոհուած զինուորներու մարմինները յանձնել մերժելով փորձեցին բարոյալքել հայկական բանակն ու զայն սնող ժողովուրդը: Սակայն, այս անգամ եւս Հայկական Բանակը ցոյց տուաւ թշնամիին, որ գործ ունի անպարտելի…

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հայտարարությունը

Հայտարարություն Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ…

ԱԺ ոչ իշխանական ուժերը հրապարակեցին 12 կետերը

ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը: Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները…

Հաղորդագրութիւն

Կոչ համայն հայութեան Այսու Հալէպի Նոր Գիւղի շրջանը կը յայտարարենք ԱՂԷՏԵԱԼ ԳՕՏԻ: Կոչ կ՛ուղենք համայն հայութեան, որ բոլոր միջոցներով սատար հանդիսանայ ի նպաստ այս անմարդկային հրթիռաձգութեան անմիջական կասեցման, յանուն աղէտահար ժողովուրդին Ֆիզիքական անվտանգութեան ապահովման: Հալէպի Լրատուական Գրասենեակ 4 Յունիս 2014

ՀՅԴ երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ին Քեսապի դէպքերի կապակցութեամբ

ՀՅԴ Երիտասարդականը Քեսապի դէպքերի կապակցութեամբ թուականիս մարտի 28-ին կոչ-յայտարարութեամբ դիմել էր Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան` պահանջելով կեցուածք ճշտել այդ առընչութեամբ և, ՀՅԴ Երիտասարդականի դիրքորոշումը փոխանցել կազմակերպութեան անդամ միւս միութիւններին։ Տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը ԸԵՄՄ-ն տեղադրել է իր կայքում և, այն ուղարկել անդամ կազմակերպութիւններին։ Գրութեանս կից ներկայացնում ենք կոչ-յայտարարութեան հայերէն և անգլերէն տարբերակները։ ՀՅԴ…

Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության

«Օգնիր եղբորդ» կազմակերպությունը քեսաբահայությանը աջակցելու համար դրամահավաք է սկսել: Կազմակերպության կոչ-հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: Սիրելի հայրենակիցներ, Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ…

«Օգնիր եղբորդ»-ը կոչ է անում միանալ քեսաբահայության աջակցության ակցիային

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլորին միանալ մարտի 27-ին` ժամը 15.00-ին, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն քեսաբահայության տեղի ունենալիք բողոքի ակցիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կրկին իրազեկում են տարածել «Օգնիր եղբորդ» հիմնադրամն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը` տարածելով հետեւյալ հաղորդագրությունը: «Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը,…

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջեւ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը եւ ՀՅԴ Երիտասարդական միությունը Քեսաբի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից…