Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնն ընդունեց բանաձեւ ընդդեմ մարդու իրավունքների Եւրոպայի դատարանի դատավճռի

Թուականիս փետրուարի 28, մարտի 1, 2-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագէնում տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային համագումարը (IUSY World Congress)։ Համագումարին մասնակցում էին աւելի քան 150 պատգամաւորներ։ Նշենք, որ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնն Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից միութիւն է (Socialist International)։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական և ուսանողական միութիւնների` 100 երկրներից։ Համագումարը` կազմակերպութեան բարձրագոյն ժողովն…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը Գերմանիայի ընկերվար – ժողովրդավարական կուսակցութեան երիտասարդականի համագումարին

Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական կազմակերպութեան (Jusos) հրաւէրով ՀՅԴ Երիտասարդականը մէկ ներկայացուցչով մասնակցեց յիշեալ կազմակերպութեան տարեկան համագումարին։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Կարապետ Շադոյեանը Աւստրիայից։ Համագումարը տեղի ունեցաւ թուականիս դեկտեմբերի 6-8-ին, Նիւրնբերգում։ Համագումարին մասնակցում էին կազմակերպութեան մօտ 400 անդամներ և հիւրեր` Նիդերլանդներից, Բելգիայից, Շուեդիայից և այլուր։ Համագումարին մասնակցում էին նաև Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) և Եւրոպական…

ՀՅԴ երիտասարդականի հանդիպումները Տիգրանակերտում շարունակւում են

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ Թուրքիայի քրդամէտ Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան Երիտասարդական խորհրդի հրաւէրով Տիգրանակերտում (Ամեդ, Դիարբեքիր) է գտնւում ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը։ Պատուիրակութեան անդամներն են Ռուբէն Ճանպազեանը և Սարգիս Տեկիրմենճեանը` Հայաստանից։ Նոյեմբերի 30-ին տեղ է ունեցել Երիտասարդական խորհրդի անդրանիկ խորհրդաժողովը, որտեղ ելոյթ են ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները։ Ստորև ներկայացնում ենք ելոյթի տեքստը։ Դեկտեմբերի…

Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 25-26 – ին Իվ.Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի երկրորդ շենքի ճեմասրահում կանցկացվի Հայոց եղեռնը պատկերող վավերագրական լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի նպատակն է վրացի ուսանողների իրազեկության մակարդակի բարձրացումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ: Ցուցահանդեսի նախաձեռնողն ու կազմակերպիչն է «Վրաստանի Հայ Համայնք» – ի ուսանողական միությունը: Երկօրյա ցուցահանդեսը նվիրված է 1915-23թթ. Հայոց ցեղասպանության 98 – րդ տարելիցին: Հիշեցնենք,…

ՀՅԴ երիտասարդականը մասնակցեց Աւստրիայի ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան երիտասարդական միութեան Ընդհանուր ժողովին

Աւստրիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական միութեան հրաւէրին ընդառաջելով ՀՅԴ Երիտասարդականը երկու հոգով մասնակցեց միութեան Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցաւ թուականիս դեկտեմբերի 8-9-ին Վիեննայում։ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շատոյեանը և Լենա Հովիւեանը։ Ժողովին մասնակցում էին 300 պատուիրակներ Աւստրիայի տարբեր շրջաններից և այլ երկրներից։ Ներկայ էին կուսակցութեան պատասխանատուներ։ Միութեան շրջանաւարտ վարչութիւնը հանդէս է եկել նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցով։…

Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի

Այսու տեղեկացնում ենք, որ Բուլղարիայի Ընկերվարական կուսակցութեան հրաւէրով թուականիս Սեպտեմբերի 30-ից Հոկտեմբերի 6-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ “Երիտասարդ առաջնորդներ 2012” միջազգային ծրագիրը։ Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Խորուաթիայից, Ալբանիայից, Ռումինիայից եւ Մոլդովայից։ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ ծրագրին մասնակցում էր Վանիկ Չալոյեանը (Հայաստան)։ Նշենք, որ Հայաստանից հրաւիրուած էր միայն Հ.Յ.Դ.…

Հաղորդագրություն

Հ.Յ.Դ. Երիտասրդականը (Armenian Youth Federation) այսու խստագոյնս դատապարտում է Նորուեգիայի Աշխատաւորական կուսակցութեան երիտասարդական միութեան ճամբարում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը, որը մի քանի տասնեակ պատանիների ու երիտասարդների զոհուելու պատճառ է դարձել։ Անմարդկային այս արարքը հնարաւոր չէ որեւէ կերպ բացատրել։ Մենք եւս մեր պատմութեան ընթացքին ենթարկուած լինելով պետական եւ ոչ պետական ահաբեկչութեան, թերեւս ամենլից խորն ենք ըմբռնում…