Լուրեր

Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն

ՀՀ կառավարությունը մասնակի կփոխհատուցի սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձավճարները: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար հատկացվեց 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների…

Պատրաստ ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մամուլի ասուլիսին նախարարության վերջին ինն ամիսների աշխատանքը ամփոփելիս խոսեց նախարարության իրականացրած գործերի, կատարված փոփոխությունների մասին: Նրա խոսքով` սկսել են համայնքային խնդիրների կարգավորման ինստիտուցիոնալ մասը: «Համայնքների համար պատրաստեցինք տասը ձեռնարկ` ինչպես տարբեր ուղղություններով աշխատել համայնքներում: Մենք ունեինք 18 խոշորացված համայնքներ, բայց չունեինք ծրագիր` ինչպես պետք է կառավարվեն այդ…

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանդիպումները մարզի բնակչության հետ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կատարում մարզում: Հոկտեմբերի 3-ին նա այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Համայնքների ղեկավարները բնակիչներին նախապես տեղեկացրել էին ընդունելության մասին: Ընդունվել էին դիմումները, կատարվել ուսումնասիրություններ եւ ըստ այդմ՝ բնակիչները եկել էին հանդիպման: Ապարանի տարածաշրջանի համայնքների բնակիչների ընդունելությունը կայացավ Ապարանի քաղաքապետարանում: Այստեղ ընդունելությանը մասնակցեց 42 քաղաքացի, իսկ Արագածի տարածաշրջանի հանդիպումը՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում,…

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը: Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց…

Կրթության համակարգում արմատական փոփոխություններ են նախատեսվում

Կրթությունը կարիք ունի որակական փոփոխությունների, և մենք այս մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ հիմք ստեղծեցինք դրա համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին: «Հանրակրթության մեջ ամբողջությամբ ձևակերպվեցին մի քանի ուղղություններ` էլեկտրոնային կրթություն, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն, հանրային քննարկման համար կհրապարակվի օտար լեզուների հայեցակարգը, կլինեն խորացված…

Կարո Փայլանը ելույթ կունենա Տորոնտոյում և Մոնրեալում

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով՝ Մոնրեալում և Տորոնտոյում Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին ելույթ կունենա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ինչպես տեղեկացնում է Horizonweekly-ն՝ Կանադայի հայ համայքի հետ Փայլանի հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին: Հայ պատգամավորը կներկայացնի Թուրքիայում քաղաքական ու ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ հայերի իրավիճակը:

Ստանալով «Կարօ Սասունիի Սերունդ» Անունը` 52 Նորագիրներ Անցան ՀՅ Դաշնակցութեան Շարքերը

Երէկ առաւօտեան Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան ՀՅԴ պանթէոնին դիմաց դաշնակցական ընկերներու հոծ բազմութեան մը ներկայութեան Լիբանանի երիտասարդական եւ Զաւարեան ուսանողական միութեան շարքերէն 52 անդամներ տուին իրենց դաշնակցականի երդումը եւ մկրտուեցան դաշնակցական մեծանուն գործիչ ու մտաւորական «Կարօ Սասունի սերունդ» անունով: Օրուան կնքահայրն էր ՀՅԴ Բիւրոյի երկար տարիներու բազմավաստակ անդամ, պատմաբան, «Ազդակ»-ի եւ Համազգայինի հայագիտական հիմնարկի նախկին…

«Արցախ այցելելը հանցանք չէ». ՀՅԴ երիտասարդների ցույցը՝ բելառուսական խանութի դիմաց

Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բելառուսական արտադրանքի վաճառքով զբաղվող խանութի առջև: Բողոքի ակցիայի մասնակիցները մերժում են Հայաստանում բելառուսական ապրանքների վաճառքը` համարելով, որ վերջին շրջանում Բելառուսի Հանրապետության վարած ադրբեջանամետ քաղաքականությունը հակասում է ՀՀ շահերին և անտեսում մարդու ազատ տեղաշարժման իրավունքը։ Ցուցարարները բելառուսական խանութի դիմաց պարզել…

ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՊՆ զորամաս

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Ողջունելով և շնորհավորելով զորամասի զինվորներին և սպայական կազմին Ամանորի տոների առթիվ` բնապահպանության նախարարը շեշտել է. «2017թվականին պետք է ավելի հզորանանք, քանի որ ապրիլյան իրադարձությունները փաստեցին, թե որքան կարևոր է…

Կայացել է բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ հերթական քննարկումը

Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ հերթական աշխատանքային քննարկում-խորհրդակցությունն է կայացել բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում` նախորդ քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակիցներին ներկայացվել է երկու ծրագիր: Գերմանիայի միջազգային համագործակցության…