Օրական արխիւներ. 03/02/2017

Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության օգնությունը նախորդ տարի զոհված 111 զինծառայողների և կամավորների ընտանիքներին

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զոհված հերոսների ընտանիքներին որպես աջակցություն` Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ հավաքվել եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության հետ համագործակցաբար բաշխվել է 126,5 հազար դոլարի օգնություն: ՀԵՄ-ի ներկայացուցիչներն այցելել են 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում զոհված 108 զինծառայողների և կամավորների տներ` հատկացնելով ,…

Մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման հավակնոտ ծրագրեր են իրականացվում

Հայաստանում տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմման ուղղությամբ հավակնոտ ծրագրեր են իրականացվում: Դրանց իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում արդեն մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: 2016-2025 թթ. Տարածքային զարգացման ռազմավարությամբ նաև 2025 թվականին բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ…

ԿԳ նախարարը ներկայացրեց դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության խնդրի լուծման տարբերակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի մտահոգությունը Հայաստանի դպրոցական դասագրքերի որակի ու բովանդակության մասով, պատասխանեց, որ իրենք ևս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել են և այդ մասին խոսել: Ըստ նախարարի՝ խնդրի լուծումը, իրենց կարծիքով, Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոնի գոյությունն է: «Այսինքն՝ ոչ թե նստեն…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված խնդրագիր է տարածել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված խնդրագիր է տարածել, որով կոչ է անում Կոնգրեսին աշխատել հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների զարգացման ուղղությամբ: Խնդրագիրը հասանելի է www.anca.org/trade հասցեով: Հանձնախումբը կոչ է արել մարդկանց, միանալով խնդրագրին, դիմել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում երեք առաջնահերթությունների ուղղությամբ ակտիվ աշխատելու հարցով: Ամերիկայի Հայ դատի…

Լեւոն Մկրտչյանը` կեղծ դիպլոմների մասին

Ինչպես հայտնի է` հունվարի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ոչ պետական երեք բուհերի ռեկտորների: Նրանք մեղադրվում են կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու մեջ: Այս գործով նախաքննությունը դեռեւս ԱԱԾ-ում շարունակվում է: Նշենք, որ ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերի ռեկտորներն են նման քայլի գնացել, արդյուքում մի շարք բուհերի ռեկտորների մոտ ԱԱԾ-ի հաղորդագրությունը…

Հայաստան-Իրան՝ ընդդեմ Ադրբեջան-Իսրայել տանդեմի. ինչո՞ւ էր Վիգեն Սարգսյանը Թեհրանում

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով նախորդ մի քանի օրերին գտնվում էր Իրանում, որտեղ նրան ընդունեցին բավական բարձր մակարդակով: Նախկինում Իրանի հետ նմանատիպ փոխայցեր եղել են, սակայն այս այցը տարբերվում է մի քանի առումով: Նախ՝ Ռուսաստանից, Հունաստանից և Վրաստանից հետո այցելելով Իրան՝ Սարգսյանը գծում է «ռազմաքաղաքական այն քարտեզը», որը ոչ միայն Երևանն ընդունում է…

Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:…