Օրական արխիւներ. 08/02/2017

ԱԺ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ. Աղվան Վարդանյանը` Լապշինի արտահանձնման մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստը մեկնարկեց ԱԺ պատգամավորների կողմից Լապշինի արտահանձնման դեմ բողոքի ու քննադատական ելույթներով: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Հարգելի’ խորհրդարան, ժամանակն, իհարկե, այնպիսին է, որ բոցաշունչ ելույթներով կարելի է զբաղվել, բայց ես ավելի գործնական առաջարկություն ունեմ: Նախ` դեռ շաբաթներ առաջ, երբ խնդիրն առկա էր, Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական միությունները մի ակցիա…

Հայ-ռուսական կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի…

Սա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքացիական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ուրիշ բան չէր կարելի սպասել Բելառուսի գերագույն դատարանից: «Պարզ էր թե ինչ կարելի է սպասելԲելառուսի գերագույն դատարանից, սա Բելառուսն է ի վերջո: Չեմ կարծում տարբեր որոշում պետք է սպասեինք»,- հայտարարեց Մանոյանը: Ըստ Մանոյանի սա Բելառուսի կողմից հակահայ…