Օրական արխիւներ. 09/02/2017

Մեր ժողովուրդն արժանի է խաղաղ ու բարեկեցիկ ապրելու

«Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման 20 տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք» Դավիթ Լոքյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգն արդեն քսան տարեկան է: Նորանկախ պետության դժվարությունների, պատերազմի ու հուսալքության բովով անցած համայնքն այսօր մասնակցային կառավարման և ժողովրդավարության իր ձևաչափով ներկայանում է իբրև մի կառույց, որը, չնայած, հանդիպում է բազում խոչընդոտների, սակայն իրապես զգում է ժամանակի պահանջներին համաչափ…

Հայտարարություն

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճյան» գիտական կենտրոնի սրահում (1 հարկ) տեղի կունենա ԵՐՎԱՆԴ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻ խմբագրությամբ լույս տեսած «ՆԻՒԹԵՐ Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսի կազմակերպիչներ՝ Հ Յ Դաշնակցության Բյուրո ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ Միջոցառումը տեղի կունենա. ս.թ. փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հասցե՝ Բաղրամյան 24/4 Կազմկոմիտե

Ինչո՞ւ կ’ամբարոյականան ընկերութիւնները

Բարոյականը, իմաստութիւնը, գիտութիւնը եւ ծառայութեան փաստը դադրած են փառասիրութեան, դիրքի տիրացման եւ ընդհանրապէս ղեկավարման լծակ եւ չափանիշ ըլլալէ, պետութիւններու եւ ընկերային կազմակերպութիւններու պարագային: Ինչպէս սովորութիւն է ըսել, կրկնենք՝ յարգելով բացառութիւնները: Մեր մոլորակի հեռու եւ մօտ անկիւնները, ընկերութիւններու առօրեային մաս կը կազմեն գայթակղութիւնները, բոլոր մակարդակներու վրայ, արքայական տուներէն մինչեւ նախագահները, երեսփոխանները, կուսակցութիւնները, միութիւնները, հաստատութիւնները, բոլոր այն…

«Հայրենիք»ի խմբագրական. Մոսկուա – Պաքու տագնա՞պ

Երբ Դեկտեմբեր 15, 2016-ին, Ատրպէյճանի ճնշումներուն ենթարկուելով, Պելոռուսիոյ պետութիւնը ձերբակալեց ռուս լրագրող Ալեքսանտր Լափշինը, հաւանաբար երկու երկիրներուն ղեկավարները կարծեցին թէ, իրենց երկրէն ներս կատարած զեղծարարութիւններուն եւ ապօրինի միջամտութիւններուն նման, շուտով կրնան հասնիլ իրենց նպատակին եւ Պելոռուսիոյ մայրաքաղաք Մինսքի մէջ, ձերբակալելէ ետք իրենց գլխուն ցաւ պատճառող լրագրողը, փոխադրել զայն Պաքու: Սակայն, այս առաքելութիւնը այդչափ ալ հեզասահ…

«Ազդակ»` Իննսունամեայ Առաքելութեան Ճամբուն Վրայ. Արցախեան Եւ Ազրպէյճանական Զինուորական Ուժերու Յարաբերակցութիւնը

– Օմարի Լեռնանցքին Ռազմագիտական Նշանակութիւնը Ազերիական ուժերը 1994 փետրուարի 20-էն սկսեալ յարձակումներ շղթայազերծեցին Մարտակերտի Մատաղիս գիւղին ուղղութեամբ: Հայ ազատամարտիկները ծանր կորուստներ պատճառեցին նախայարձակ ուժերուն: Ազրպէյճանի ղեկավարութիւնը չէր ուզեր համակերպիլ այն իրողութեան հետ, որ պետութեան բոլոր հնարաւորութիւնները, մարդկային եւ նիւթական բոլոր միջոցները ռազմաճակատին համար հրապարակ նետելէ ետք, բոլոր յարձակումներն ալ ձախողած էին: Հետեւաբար, օրը օրին, նորակոչ…

Հայաստանի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում

«Հետքի» հարցերին պատասխանում է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը -Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի բնապահպանական անվտանգությունը: -Անկեղծ պետք է ասեմ, որ իմ գնահատականը բարձր չէ: Ավելին, կան հսկայական ռիսկեր, որոնք առանձին դեպքերում առարկայական դրսևորում են ստացել, որի հետևանքով այսօր շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում: Սրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսական և բնապահպանական նախաձեռնությունների հավասարակշռումը…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Լապշինի արտահանձնումը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը դատապարտել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: Այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը: «Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատության միջազգային կազմակերպություններին միանալ մեզ և դատապարտել Ադրբեջանի բռնապետության կողմից խոսքի ազատության բռնաճնշումներն «արտահանելու» այս ակնառու…

Հայ Դատը Եւ Միացեալ Նահանգներու Դեսպանը Կարծիքներ Կը Փոխանակեն Հայ-Ամերիկեան Առեւտրական Կապերուն Շուրջ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ դիւանագիտական ջանքերը համացանցին միջոցաւ ընդարձակելու շուրջ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան աշխատանքներուն ծիրէն ներս, «Ֆէյսպուք»ի միջոցաւ կարծիքներու փոխանակում տեղի ունեցած է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարիչ Արամ Համբարեանի եւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Ռիչըրտ Միլզի միջեւ. ընթացքին շեշտուած է հայ-ամերիկեան առեւտրական կապերը ամրապնդելու եւ ներդրումներու ջանքերը…

«Ա­զատ Օր»ի նո­րո­գո­ւած կայ­քէ­ջ

Մեր թեր­թի հա­մա­ցան­ցա­յին է­ջի (www.azator.gr) այ­ցե­լու­նե­րը,1 ­Յու­նո­ւար 2017էն սկսեալ, ար­դէն վար­ժո­ւած են տես­նե­լու նո­րո­գո­ւած մեր կայ­քէ­ջին մէջ հրա­տա­րա­կո­ւած նիւ­թե­րը։ Ա՛յն, որ մեր այ­ցե­լու­նե­րուն հա­մար շատ հե­տաքրք­րա­կան եւ ու­սում­նա­սի­րե­լի է, հրա­պա­րա­կո­ւած տո­ւեալ­ներն են, որ կը փո­խան­ցո­ւին խմբագ­րու­թեան կող­մէ՝ նոր կայ­քէ­ջի ըն­ձե­ռած հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րուն մի­ջո­ցաւ։ Այդ­պէ՛ս, 1-31 ­Յու­նո­ւար 2017ին, մէկ ամ­սո­ւան ըն­թաց­քին, կայ­քէ­ջը 8255 հո­գիի այ­ցե­լու­թիւ­նը ա­պա­հո­ված է…