Օրական արխիւներ. 10/02/2017

Տեղի ունեցավ «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» գրքի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ պատմաբան, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն՝…

«Արցախ այցելելը հանցանք չէ». ՀՅԴ երիտասարդների ցույցը՝ բելառուսական խանութի դիմաց

Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բելառուսական արտադրանքի վաճառքով զբաղվող խանութի առջև: Բողոքի ակցիայի մասնակիցները մերժում են Հայաստանում բելառուսական ապրանքների վաճառքը` համարելով, որ վերջին շրջանում Բելառուսի Հանրապետության վարած ադրբեջանամետ քաղաքականությունը հակասում է ՀՀ շահերին և անտեսում մարդու ազատ տեղաշարժման իրավունքը։ Ցուցարարները բելառուսական խանութի դիմաց պարզել…

Մոռցէ՛ք Լափշինը. Գործ Ունինք Ընելիք

Այսպէս։ Իսրայէլեան եւ ռուսական զոյգ հպատակութիւն ունեցող Ալ. Լափշին Պելոռուսի կողմէ արտայանձնուեցաւ Ատրպէյճանի, վերջինին սահմանները «ապօրինի» կերպով անցած ըլլալու եւ «բռնութեան կոչեր» ըրած ըլլալու յանցանքով։ Լափշինի «յանցանքը» այն էր, որ ան պարզապէս Արցախ այցելած էր երկու անգամ ու այս ձեւով ալ մտած էր Ատրպէյճանի «սեւ ցանկ»։ Պելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուքաշենքօ, Ատրպէյճանի պահանջով Լափշինը ձերբակալել տալէ…

Հայ-լիտվական կրթական համագործակցություն

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միևնույն կրթական համակարգում ընդգրկված լինելու հանգամանքը, ապա` կրթության նկատմամբ մեր երկրների…

ՀՅԴ ցուցակը կորոշի Գերագույն Մարմինը

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀՅԴ ցուցակին։ Հարցին, թե որո՞նք են ՀՅԴ ցուցակի առաջին երեք անունները, նա պատասխանեց, որ ցուցակը չի կարող այս պահին հրապարակել, որովհետև դեռ չգիտեն ցուցակի դասավորվածությունը, այն քննարկման փուլում է, և դեռ ժամանակ կա մինչև փետրվարի 16-ը։ «Մեզ մոտ որոշում պետք է…

Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց անձամբ Մինասյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս պահի դրությամբ չունի այլ որոշում, քան միայնակ ընտրություններին մասնակցելը: «Ես` որպես ՀՅԴ ԳՄ անդամ, բնականաբար, իմ պատրաստակամությունն ու վճռականությունն եմ հայտնել, որ ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, և կայացրել եմ որոշում` մասնակցել ընտրություններին ոչ միայն համամասնական…

Գուցե շվեյցարականի նման չէ, բայց մեր կրթական ժամացույցն աշխատում է…

Հարցազրույց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ Չնայած, որ Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումը աշխատանքային ժամի ավարտին էր, որպեսզի զրուցենք առանց խանգարող հանգամանքների, այնուամենայնիվ մոտ երեսունհինգ րոպե սպասեցինք. կրթության և գիտության նախարարի մոտ էր «Քվանտի» տնօրենը: Ժամանակի պահանջն է: Սա չեմ գրում որպես դժգոհություն, քանի որ հանդիպման ավարտին, որը տևեց ավելի քան երկու ժամ, նախարարի ընդունարանում…