Օրական արխիւներ. 15/02/2017

ՀՅԴ-ն հրապարակեց ցուցակը

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեց ցուցակի առաջին 30 անունները: Ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան: Վարդանյանը նշեց, որ իրենց…

Հայ դատի հանձնախումբը պետդեպին կոչ է արել արգելափակել Բաքվին «Երկաթե գբեթի» հնարավոր վաճառքի գործարքը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին ընդդիմանալ Իսրայելի կողմից ամերիկյան տեխնոլոգիաներով ստեղծված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին Ադրբեջանին: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից: Հանձնաժողովը փետրվարի 13-ին նամակ է հղել պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրո, որտեղ խնդրել է ԱՄՆ-ից պաշտոնապես ընդդիմանալ «Երկաթե գմբեթ»-ի վաճառքին, քանի որ այն «վտանգում է Միացյալ Նահանգների շահերը` առաջացնելով տարածաշրջանային…

Հոլանդահայերը Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույցի դուրս կգան ի հիշատակ հայ նահատակների

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում հանրահավաք-ցույց կկազմակերպեն ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադ) և Բաքվի հայ նահատակների։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդների հայերի «Աբովյան» մշակութային միությունից, միջոցառման մեկնարկը կտրվի քաղաքի Խաղաղության պալատից, այնուհետև կկայանա բողոքի քայլարշավ դեպի Ադրբեջանի դեսպանատուն, որտեղ և տեղի կունենան բողոքի ցույցը և ամբողջ միջոցառման ամփոփումը։ Ցույցի նպատակն…