Օրական արխիւներ. 07/03/2017

Եթե Հայաստանն Արցախի անկախությունը ճանաչի, հայկական երկու պետությունները կարող են որոշել և միանալ իրար

Մենք նոր չէ, որ ասում ենք՝ Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանին, Ղարաբաղյան շարժումն այն նպատակով է սկսվել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության վերաբերող դրույթների, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նախընտրական ծրագրերում մենք միշտ…

Քննարկում. «Նախընտրական բռնություններ եւ ճնշումներ. Ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները»

Նախընտրական շրջանում Հայաստանի տարբեր մարզերում արձանագրված քաղաքական դրդապատճառներով բնռության դեպքերը մի կողմից երկրում քաղաքական մշակույթի հեղեղուկ վիճակի, իսկ մյուս կողմից ընտրական օրենսգրքով սահմանված, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրական ցուցակների հետեւանք են: «Սովորաբար տարբեր ընտրությունների ժամանակ մենք ականատես էինք լինում տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև բախումների, հիմնականում մեծամասնականով առաջադրված ներկայացուցիչների միջև, այսօրվա դրությամբ այս ընտրություններով այդ անհանդուրժողականությունը խորացել…

Քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով հյուրին՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է Ռուսհամագործակցության գործակալության կողմից մեր երկրում իրականացվող կրթական և…

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է Դավիթ Լոքյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր:

Ակնարկ. Գաղափարներու Յաղթանակը

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններու նախընտրական քարոզարշաւը սկսած է: Համամասնական ընտրացուցակներու ու վարկանշային թեկնածուներու ներկայացումներ, բանավէճեր, գովազդային հոլովակներ, համացանցային վիճաբանութիւններ, ու տակաւին` ընկերային ցանցերու վրայ ուղիղ հեռարձակումներ, արդիւնքներու վիճակագրական կանխատեսումներու մեկնարկային ասուլիսներ կը կազմեն նախընտրական Հայաստանի խճանկարը: Եւ տակաւին նախընտրական ժամանակաշրջանի առաջին փուլին մէջ է մեր երկիրը: Պիտի ուզէինք շեշտել, որ այս բոլորը իրօք ազդեցութիւն ունենան…

Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի

ՀՅԴ-ն Արցախի անկախության ճանաչումը դիտարկում է որպես ռազմավարական քայլ համահայկական միավորման ճանապարհին։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաաշինքների միջեւ բանավեճերի ժամանակ։ «Բայց անկախության ճանաչումը մենք ռազմավարական քայլ ենք համարում։ Ու մենք դրան աջակցում ենք»,-նկատել է Մանոյանը։ Նրա խոսքով, կարեւորագույն քայլը, որի մասին ՀՅԴ-ն խոսում էր,…