Օրական արխիւներ. 15/03/2017

Ընտրությունը համեմատություն է

Այսօր լրանում է հայ վրիժառու, դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-րդ տարեդարձը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ Դաշնակցությունը միջոցառում էր կազմակերպել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է հայ ժողովրդի արժանապատվությունը, խորհրդանշում է այն, որ, ով ձեռք բարձրացրեց հայ…

Քննադատությունից չենք վախենում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով Քննադատությունից չենք վախենում. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն այսօր ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում նշեց, որ քաղաքական պատասխանատվությունն է առաջին հերթին դրդել Դաշնակցությանը՝ ի դեմս իր ուսանողական միության, հանդես գալու նախընտրական քարոզչական պլատֆորմով, որն իր բնույթով…

Եթե մեր երկրում լինի որակյալ կառավարում, մենք հսկայական առաջընթացի հնարավորություն ունենք

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ: Ապարան քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցած բազմամարդ հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց՝ բնական է, որ ընտրությունների նախաշեմին խոստումների պակաս չի զգացվում, սակայն, ըստ նրա, ուշադիր լինելու պարագայում, բոլորն էլ կտեսնեն՝ որ քաղաքական ուժը, ինչ է անում երկրի…

Կարէն Միրզոյեանի հանդիպումը Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդ­րո­նա­կան ­­Կո­մի­տէին հետ

Հ.Յ.Դ. ­­Յու­նաս­տա­նի ­­Կեդ­րո­նա­կան ­­Կո­մի­տէի գրա­սե­նեա­կէն ներս, Եր­կու­շաբ­թի 13 ­­Մարտ 2017ի ե­րե­կո­յեան, կա­յա­ցաւ Ար­ցա­խի ­­Հան­րա­պե­տու­թեան ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րար պրն. ­­Կա­րէն ­­Միր­զո­յեա­նի հան­դի­պու­մը՝ Հ.Յ.Դ. ­­Յու­նաս­տա­նի ­­Կեդ­րո­նա­կան ­­Կո­մի­տէին հետ։ ­­Ներ­կայ էր նաեւ ­­Յու­նաս­տա­նի մօտ ՀՀ ար­տա­կարգ ու լիա­զօր դես­պան պրն. ­­Ֆա­դէյ Չար­չօղ­լեա­ն։ Քն­նար­կո­ւե­ցան Ար­ցա­խի անվ­տան­գու­թեան, ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի եւ երկ­րի զար­գաց­ման վե­րա­բե­րող տար­բեր հար­ցեր։ ­Յա­տուկ անդ­րա­դարձ կա­տա­րո­ւե­ցաւ յատ­կա­պէս ան­ցեալ…

Ֆրանսիայի հայ համայնքը ցույցով դատապարտել է Ալիեւի այցը Ֆրանսիա

Ֆրանսիայի հայ համայնքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ մարտի 14-ին կազմակերպել էր բողոքի ցույց: Այս մասին տեղեկացնում է Nouvelle d’Armenie-ն: Ավելի վաղ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տեղեկացրել էր, որ ցույցն անցկացվելու է Ալիեւի այցելությունը դատապարտելու, Արցախի եւ արցախցիների ինքնորոշման հարցը սատարելու համար: «Պետք է այնպես…

Հինգ մանդատ ունեցող ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել

ՀՅԴ ներկայացուցիչներն Արագածոտնի մարզում են Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր երկրում ծառացած խնդիրների իրական լուծման բանալին ոչ թե անձերի փոոփոխության մեջ է, այլ` համակարգի, և Դաշնակցությունն այն ուժն է, որն ամեն ինչ…

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Միջերկրական կոմիտեի ժողովին

2017 թ. մարտի 10-11-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) Միջերկրական կոմիտեի ժողովը, որին մասնակցում էին ԸԵՄՄ-ի անդամ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Պաղեստինից, Իսրայելից, Արևմտյան Սահարայից, Իրանից, Լիբանանից և այլուր։ Հակառակ ԸԵՄՄ-ի Սևծովյան տարածաշրջանի կոմիտեի լիիրավ անդամ լինելուն, Միջերկրական կոմիտեի ժողովի մասնակցության իրավունք ՀՅԴ Երիտասարդականը չուներ։ Շնորհիվ հետևողական աշխատանքի…