Օրական արխիւներ. 16/03/2017

Հաղորդագրութիւն

Յառաջիկայ 2 Ապրիլին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի մեծ ընտանիքը կը մասնակցի մեր երկրի խորհրդարանական ընտրութիւններուն, առանձին, ինքնուրոյն, «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսով, որ ունի քաղաքական որոշակի խորք ու յստակ պատգամ: Անկիւնադարձային են այս ընտրութիւնները, հաստատ: Հայաստանի մէջ առաջին անգամ ըլլալով նախագահական համակարգը կը փոխարինուի խորհրդարանական համակարգով: Եւ Հայաստանի վերանկախացման առաջին իսկ օրէն, Դաշնակցութիւնը յամառօրէն հետապնդեց…

Պետք է խոսել այն հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս ինչ-որ քայլ կատարել

Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել: «Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ինչպես են իրենց ընտրողների հետ հարաբերվում: Ընտրողները չեն կարող գալ հետո պատգամավորից մի…

Ընտրություններ են անում՝ ծախսածը տասնապատիկ ավելի վերադարձնելու ակնկալիքով. մեր ճանապարհը դա չէ

ՀՅԴ-ականները մարտի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Ապարան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Երևան» ԲԿ գլխավոր վիրաբույժ, ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանը, ով ներկաներին ասաց՝ ինչն է պատճառը, որ, լինելով վիրաբույժ, նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ առաջադրվելով ՀՅԴ-ի ցուցակով, ապա ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցից ելնելով քաղաքացին…

Ընտրակաշառքի Եւ Գաղափարի Միջեւ Կռիւն Է Հիմա

(ՉԱԿԵՐՏԱՒՈՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԵՂԾ Է) Երբեք չեմ սիրած Մեծն Բրիտանիոյ նախկին վարչապետներէն Ուինսթըն Չըրչիլը (ոչ ալ իր նախորդները կամ յաջորդները)։ Որովհետեւ ան ղեկավարն էր կայսրութեան մը, որուն վրայ «արեւը մար չէր մտներ»։ Այս յոխորտանքը ինքնին ամբարտաւանութեան մը ցուցանիշն է։ Կարծէք չի բաւեր բազմաթիւ երկիրներ ու ժողովուրդներ ստրկացնել (ինչպէս որեւէ կայսրութիւն), չի բաւեր անոնց բնական հարստութիւնները կողոպտել,…

Հալեպը վերականգնվում է, որոշ սիրիահայեր վերադառնում են

Հալեպն ազատագրվելուց հետո քիչ-քիչ վերականգնվում է: Արդեն զգալի աշխատանքներ են արվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպում քաղաքի փակ ճանապարհները բացված են: «Արդեն քարակույտերի, հողակույտերի, որոնք փակել էին ճանապարհները, հեռացման ուղղությամբ աշխատանքները բավական առաջ են գնացել: Մանավանդ այն ճանապարհների դեպքում, որոնք երկար ժամանակ փակ են եղել:…