Օրական արխիւներ. 17/03/2017

Անպատիժ չի մնալու որևէ մեկը, ով կփորձի վարկաբեկել մեր ազգն ու արժանապատվությունը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ որևէ զիջում՝ սերունդների հաշվին, չի կարող լինել: Ռուստամյանի խոսքով՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ են իրենք պայքարել, այնպես էլ պայքարում են այն թեզերի դեմ, որի հիմքում հողերի զիջման հարցն է:…

Զիջելու որևէ բան չունենք՝ ո ՛չ արտաքին ճակատում, ո ՛չ ներքին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում ունեցան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայքի բնակիչների հետ: ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն իր ելույթում ասաց՝ Դաշնակցությունն այն ուժն է, որն ունի անցյալ, ներկա և ապագային նայելու ներուժ: Համբարձումյանի խոսքով՝ ազգային հարցերում զիջելու իրավունք չունի որևէ մեկը: «Զիջելու որևէ բան չունենք, զիջումը խաղաղության ճանապարհ չէ, զիջումն ուղիղ գծով մեզ…

Մենաշնորհային համակարգը կազմաքանդելու ենք

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին էրեբունցիների հետ` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը: Հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն այլևս կառավարման պառլամենտական եղանակի է անցել, ինչը նշանակում է, որ երկրի բարձրագույն և միակ իշխանությունը, որ ձևավորելու է օրենսդիր, գործադիր և…

Մենք չենք ամաչում մեր անցած ճանապարհից

ՀՅԴ ներկայացուցիչները այսօր հանդիպեցին էրեբունցիների հետ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՅԴ-ականներն ընտրողներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը: «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Լևոն Գրիգորյանը նշեց, որ իր համար առողջապահության ոլորտում փակ դռներ չկան, բայց վերջին շրջանում հասկացել է, որ երկրում տիրող իրավիճակից ելնելով` ոչ թե պետք է կողքից նայել դեպքերին,…

Այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել

«Դաշնակցությունը չէր կարող հուսախաբ անել հեռավոր մարզերի բնակիչներին և չներկայանալ այսօր նրանց հետ նախատեսված հանդիպմանը: Սակայն, հարգելով նախօրեին մահացած Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակը, չեղյալ է հայտարարել հանդիպումների համերգային մասը»,- սիսիանցիներին հայտնեց Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանը Խոսելով կուսակցության գաղափարախոսության մասին՝ նկատեց՝ այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել: Դաշնակցության ներկայացուցիչները…

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել վարկային քաղաքականությունը

Դաշնակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը մանրամասն սահմանում է բիզնես-պետություն հարաբերությունները: 3-րդը` Դաշնակցության համապետական ցուցակում: Դավիթ Լոքյանը պաշտոնապես արձակուրդի մեջ է, բայց դրանից գրաֆիկը չի թեթևացել: Քարոզարշավն ամբողջ օրն է տանում: Համայնքից համայնք են անցնում ու Դաշնակցության ծրագրերը ներկայացնում: Դաշնակցությունն ամբողջ գործունեությունն ուղղելու է տնտեսության զարգացմանը: Ռեալ շանսեր ու նախադրյալներ կան: Սկսած բարեփոխումները պետք է շարունակել:…

Հայաստանի զարգացման խնդիրը արդարության բացակայությունն է

Կենտրոն հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը թեմա – ընտրություններ 2017

«Ապառաժ»-ի խմբագրական. Խորհրդարանական համակարգի բարիքները

Հայաստանի Հանրապետության՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակաշրջանը մոտենում է կեսին: Անցած օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը թեժացել է, շռայլվում են խոստումներ, հեռանկարային պլաններ, ինքնաարդարացումներ, քննադատություններ, չարածներն են պախարակվում և դարձյալ խոստումներ, խոստումներ… Ընդհանուր հայացքով քաղաքական կուսակցություների և դաշինքների ծրագրերը դիտարկելով և ի մի բերելով բոլորի ասածը՝ հասկանում ենք, որ ինչքան բան կա անելու…

«Հայրենիք»ի խմբագրական. Էրտողանի խայտաբղետ խայտառակութիւնը

Վերջին տարիներուն, ահաբեկչութեան դէմ պայքարի պիտակին տակ, Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը կ՛այցելէր եւրոպական քաղաքներ եւ հանգստօրէն, առանց որեւէ արգելքի իր ընտրարշաւի աշխատանքները կը կատարէր: Քիւրտ թէ հայ փոքրամասնութիւններու ցիր ու ցան ցոյցերը ոչ մէկ ազդեցութիւն կ՛ունենային, հակառակ բազմիցս անոնց հնչեցուցած ահազանգին: Այդ օրերուն, հաւանաբար, քաղաքավարութեան վնասները նկատելով եւ շարունակ խաբուելով թէ, Սուրիոյ պատերազմին Թուրքիա…