Ամսական արխիւներ. April 2017

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Հայաստանի ազգային հերոսի կիսանդրին

Երևանում բացվեց Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ իսկապես կարևոր օր է…

Յուշատետր. «Անկախ Ատրպէյճան»ը հռչակուեցաւ «խորհրդային հանրապետութիւն»

Ապրիլ 28ի այս օրը, 97 տարի առաջ, Առաջին Աշխարհամարտի թոհուբոհին մէջ կամայականօրէն ստեղծուած արուեստական երկիրը՝ Ատրպէյճան հրաժեշտ տուաւ այսպէս կոչուած իր «անկախ եւ ժողովրդավարական հանրապետութեան» եւ ընդունեց խորհրդային կարերը: Թէեւ ներկայիս ու 18 Հոկտեմբեր 1991էն ի վեր Ատրպէյճան անկախ հանրապետութիւն է եւ ազերիները այլեւս պատճառ չեն տեսներ տօնելու «խորհրդայնացման» տարեդարձը, բայց հայոց յուշատետրին մէջ 28…

Երբ Թիրախը Հայ Քաղաքական Միտքն Է (Հ.Յ.Դաշնակցութեան Ընդմէջէն)

Բոլշեւիկեան օրերը յիշեցնող, նոյն մեթոտաբանութեամբ գործող արշաւ մը սկսած է այս օրերուս Հ.Յ.Դաշնակցութեան դէմ։ Յատկանշականօրէն ճիշդ ա՛յս օրերուն, երբ հայութիւնը կը նշէ Թուրքիոյ կողմէ գործադրուած Ցեղասպանութիւնը եւ կ’ամրապնդէ իր պահանջատիրական ոգին։ 19րդ եւ 20րդ դարերու հայ քաղաքական միտքը սերտօրէն առնչուած է Հ.Յ.Դաշնակցութեան զարգացուցած քաղաքական միտքին հետ։ Ինչպէս որ Հ.Յ.Դ.ի եւ հայոց նորագոյն պատմութիւնը սերտօրէն առնչուած…

Հատուցումն ինքնին միայն իրավական չէ

«Պայքար», «հաղթանակ», «հատուցում», «ճանաչում». հենց այս վանկարկումների ներքո էլ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին երեկոյան տեղի ունեցավ թվով 18-րդ ջահերով երթը, որն այլեւս համահայկական նշանակություն ունի: Երթի մասնակիցների թվում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻրո Մանոյանը, ում հետ էլ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»: «102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔՈՎ…

Ֆրանսահայ համայնքի պաշտոնական օղակները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կանգնելու են Մակրոնի կողքին

Ֆրանսիայում ապրիլի 23-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահի թեկնածու, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացավ ձայների 23,75 տոկոսը, Մարին Լը Պենը՝ 21,53 տոկոսը։ Ապրիլի 24-ից սկսվել է նախընտրական քարոզարշավի նոր փուլը, պայքարն արդեն ընթանալու է երկրորդ փուլ անցած երկու թեկնածուի միջև: Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին, որի արդյունքում կորոշվի երկրի…

ՀՅԴ-ն կարող է կառավարության ներսում կատալիզատորի ֆունկցիա ունենալ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ զրուցել է օրերս համայնքների 20 ղեկավարներ հետ հանդիպման ժամանակ վարչապետի նախանշած համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցոն գործընկերության մասին: -Պարո՛ն Լոքյան, ինչո՞վ է պայմանավորված վարչապետի այն հայտարարությունը, որ երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները չունենան զարգացման նոր ծրագրեր: Իսկ ի՞նչ եղան…

Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկկուսակցական բանաձևի նախագիծ է ներկայացվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ներկայացված նախագծով առաջարկվում է երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը կարտացոլի համապատասխան ըմբռնում մարդու իրավունքներին առնչվող հարցերին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանություններին` ԱՄՆ-ի կողմից փաստագրված Հայոց ցեղասպանության օրինակով: Նախագծի…

Իրանի նախագահի թեկնածուները շահագրգռված են հայերի ձայնը ստանալու հարցում

Իրանում սպասվող նախագահական ընտրություններին հայ համայնքը դրական չեզոքության դիրքերից է հանդես գալիս: Tert.am-ի հետ զրույցում` խոսելով այն մասին, թե ինչ նախընտրություններ ունի իրանահայ համայնքը սպասվող նախագահական ընտրությունների հետ կապված, այս մասին ասաց Իրանի Մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Մենք այս ընթացքում փորձելու ենք կապ հաստատել բոլոր շանս ունեցող թեկնածուների հետ, որոնք այս ընտրություններում վեցն են: Փորձելու…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Պոլ Միրցը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Հոլանդիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, Բելգիայում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցը: Ապրիլի 27-28-ը միջազգային իրավունքի մասնագետը միջազգային բանակցային գործընթացի թեմայով դասախոսություն կանցկացնի Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Վերջին 25 տարիների ընթացքում Պոլ Միրցը դասավանդել է ավելի քան 100…

ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերություններում արդարության վերականգման համար ոչ մի հանձնառություն իր վրա չի վերցնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձում իրականության հետ կապ չունեցող հաստատումներ կային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նամակում ոչ մի նորություն չկար, հակառակը՝ կային իրականության հետ կապ չունեցող հաստատումներ, մասնավորապես այն, որտեղ Էրդողանը նշում է, որ չի ցանկանում, որ հայերը Թուրքիայում…