Օրական արխիւներ. 05/04/2017

Ակնարկ. Նորընտիր Խորհրդարանը` Աշխարհաքաղաքական Դիտանկիւններէ

Միացեալ Նահանգներու առայժմ մամուլի մակարդակի վրայ կատարած արձագանգը` հայաստանեան ընտրութիւններուն ուղղութեամբ ակնկալելիօրէն շատ դրական երանգներ պիտի չհաղորդէր. ցարդ հրապարակուածը ընտրութիւնները կը դիտարկէ իբրեւ ռուսամէտ իշխանութիւններու յաղթանակ, ինչ որ իր հերթին կը մեկնաբանուի իբրեւ Կովկասի մէջ ռուսական ազդեցութեան գօտիի յաւելեալ ամրակայման միջոց: Հայաստանի Հանրապետութեան մէջ Միացեալ Նահանգներու դեսպանութեան հրապարակած յայտարարութիւնը շատ զգուշաւոր էր որեւէ ձեւով չհակասելու…

Դաշնակցությունն «ավելին էր ակնկալում»

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ նախագահ Աղվան Վարդանյանի հետ – Դաշնակցության գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները: – Կա որոշակի առաջընթաց՝ մանավանդ, երբ որ հարյուր մեկ պատգամավորի մասին ենք խոսում, բայց բնականաբար ավելին էինք ակնկալում: «Ազատություն»․ – Ընտրությունների օրը խախտումների մասին էիք ահազանգում․ դրանք ազդեցություն ունեցե՞լ են ընտրությունների վրա: – Ես խոսել եմ երեք կոնկրետ տարածքների մասին, համապատասխան դիմումներ…

«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Փարիզում

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Փարիզում կբացվի «Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշեց, որ ցուցահանդեսը շրջիկ է լինելու, այն ներկայացվելու է նաև եվրոպական տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի փետրվարին: Ցուցահանդեսում ներկայացվել են հայկական եկեղեցիների եւ կրոնական հուշարձանների…

ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները հանդիպեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ

2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքներին հանդիպելու և իրենց աջակցությունը հայտնելու համար Արցախում գտնվող ՀՅԴ «Նոր Սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները հանդիպեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ: ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը ողջունելով Ֆրանսիայի երիտասարդական միության նախաձեռնությունը, նշեց, որ Արցախը միշտ էլ զգում է Սփյուռքի…

Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում Արցախի օմբուդսմենի այցն ԱՄՆ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը տասնօրյա շրջագայություն է իրականացրել Միացյալ Նահանգներում, որի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ իրագործված պատերազմական հանցագործությունները: Հայ դատի ԱՄՆ արևելյան ափի հանձնախմբի կողմից կազմակերպված շրջագայության ժամանակ Մելիքյանը եղել է Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում` շուրջ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը

Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները խորհրդարանական եւ ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։ Մեկնելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա եւ արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է. ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը եւ հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։ բ. Հատուկ քննության…

Հնարավորություն տրված էր, որ կարողանայինք մեր աշխատանքով ավելացնել մեր քվեները

Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը պնդում է, թե մարզպետի պաշտոնն արդեն իսկ որոշակի հնարավորություն տվել էր ավելի մեծ քանակով քվե ստանալու այս ընտրություններում, քան նախորդ, երբ Դաշնակցությունը 5 տոկոս ձայն էր ստացել։ Այս մասին մարզպետն ասել է NEWS.am–ի հետ զրույցում։ Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՏԻՄ ընտրություններում ցածր տոկոսներ արձանագրած ՀՅԴ-ն այսպես առաջընթաց արձանագրեց…

Դաշնակցական երիտասարդները տապալել են թուրք պատմաբանի դասախոսությունը

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը: ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Թուրքիայի կառավարությանն առընթեր Յունուս Էմրե ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառմանը սրահում գտնվող հայ երիտասարդները…