Օրական արխիւներ. 13/04/2017

Իշխանության մեջ լինելը արատ չէ

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Թեմա՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններ

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի

Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը: «Հայ համայնքը որևէ թեկնածուի չի պաշտպանելու: Յուրաքանչյուրն իր ցանկությամբ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նույն մոտեցումն է ցուցաբերում, ինչպես նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիվ միություններ կուսակցություններ,…

Եվրոպայում խախտումները չեն հերքում, բայց ընտրությունների արդյունքը արտացոլում է ժողովրդի կամքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։ -Պարոն Դեմիրճյան, եվրոպական մի շարք կառույցներ և առանձին գործիչներ իրենց գնահատականն արդեն տվել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և դրանք ոչ միշտ էին դրական։ Ի՞նչ եք կարծում՝ դրանք ինչ ազդեցություն կունենան Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների վրա։ -Երեկ Եվրախորհրդարանն արդեն իր Հայաստան ուղարկած ընտրական պատվիրակության…

Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կքննարկվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրա անունը կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանավորում է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակներին, չարաշահում է պաշտոնական դիրքը: Ագրամունտը մշտապես աչքի է ընկել նաեւ ադրբեջանամետ կեցվածքով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Պետդումայի պատգամավորների հետ…

Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ

Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Հայաստանը…