Օրական արխիւներ. 14/04/2017

ԿԳ նախարարը՝ տնօրենների հայտնի ձայնագրության և ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր ձայնագրություն՝ տնօրենների հետ խոսակցությունից, որտեղ նրանք ասել են, թե ձայներ են հավաքել ՀՀԿ-ի համար։ 30 մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ ՀՀ տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարկական կազմակերպության և Դանիել Իոաննիսյանի։ Թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում ՀՀ կթության ու գիտության նախարար…

Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը: Այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը: «Ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումը կանցկացվի Կոմիտասի կիսանդրու մոտ: Միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Դա կլինի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը նրա վերջին…

Արթուր Մկրտչյանի հիշատակի օրը

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 25-ամյակը: Այդ առիթով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշաքարին: «Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչյանը»,- այս հարցով դիմեցինք «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին. «Իմ կարծիքով Արթուր Մկրտչյանը փորձեց բարոյականությունը…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարականների համագումարին

Սույն թվականի ապրիլի 6-9 Գերմանիայի Դաուսբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականներ (Young European Socialists) կազմակերպության համագումարը: Համագումարին մասնակցում էին Եւրոպայի տարբեր երկրներից ընկերվարական և ընկերվար-ժողովրդավար երիտասարդական կազմակերպություններից մօտ 150 պատրվիրարկներ: Ժողովին ներկա էր նաև ՀՅԴ Երիտասարդականը երկու ներկայացուցչով՝ Արշակ Մեսրոպյանը Հայաստանից և Սարինե Աբրահամյանը Նիդերլանդներից: Համագումարը ԵԵԸ կազմակերպության բարձրագույն ժողովն է, որտեղ շրջանավարտ վարչությունը…

Դաշնակցութեան (Ծանր) Օրակարգը

Հ.Յ.Դաշնակցութեան Հայաստանի պետական գործիչներէն Վահան Յովհաննիսեան (այժմ հանգուցեալ) իր «Մանդիլիոն» վէպին մէջ, տեղ մը կ’ըսէ, թէ «այս դաշնակցականները յամառ մարդիկ են»։ Հիմա որ վերջ գտած են Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները, ընդհանուր տպաւորութիւնը (կամ հոգեբանութիւնը) այն է, որ վերջացաւ, հիմա կրնանք հանգիստ տուներնիս երթալ ու մեր առօրեայով զբաղիլ։ Այս մէկը կրնայ ճշմարտութիւն ըլլալ սովորական, պարզ քաղաքացիին կամ…

Նախագահ Ուիլսընի հանդիպումը՝ Ա. Ահարոնեանի եւ ՊօղոսՆուպար փաշայի միացեալ պատուիրակութեանց հետ

Ապ­րիլ 14ի այս օ­րը, 98 տա­րի ա­ռաջ, ­Փա­րի­զի մէջ պատ­մա­կան հան­դի­պում մը տե­ղի ու­նե­ցաւ մէկ կող­մէ այդ ժա­մա­նակ Ա­մե­րի­կա­յի ­Միա­ցեալ ­Նա­հանգ­նե­րու նա­խա­գահ Վուտ­րօ Ո­ւիլ­սը­նի եւ, միւս կող­մէ, ­Հա­յաս­տանն ու հայ ժո­ղո­վուր­դը ներ­կա­յաց­նող զոյգ պա­տո­ւի­րա­կու­թեանց նա­խա­գահ­ներ Ա­ւե­տիս Ա­հա­րո­նեա­նի ու ­Պօ­ղոս-­Նու­պար փա­շա­յի մի­ջեւ։ Ա­ռա­ջին Աշ­խար­հա­մար­տը նոր ա­ւար­տած էր եւ ­Փա­րի­զի մէջ իր աշ­խա­տանք­նե­րուն սկսած էր ­Խա­ղա­ղու­թեան ­Խորհր­դա­ժո­ղո­վը,…

Վրթանէս Փափազեան (1866-1920). Իրաւազրկեալներու եւ անարդարութեան զոհերու երգիչը

Ապ­րիլ 13ի այս օ­րը հայ ժո­ղո­վուր­դը կը նշէ ծննդեան տա­րե­դար­ձը ար­դի հայ գրա­կա­նու­թեան ի­րա­պաշտ սե­րուն­դի ար­ժա­նա­ւոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րէն Վր­թա­նէս Փա­փա­զեա­նի։ Իր պատ­մո­ւածք­նե­րով, հե­քիաթ­նե­րով, զրոյց­նե­րով, վի­պակ­նե­րով եւ ու­ղե­ւո­րա­կան է­ջե­րով՝ Վ. ­Փա­փա­զեան կը հան­դի­սա­նայ սրտա­բուխ եր­գի­չը հայ ժո­ղո­վուր­դին բա­ժին հա­նո­ւած թշո­ւա­ռու­թեան, ի­րա­ւազր­կու­մին ու տա­ռա­պան­քին, այ­լեւ պայ­ծառ գա­լի­քի յոյ­սին ու պայ­քա­րին։ Եւ ոչ միայն հայ ժո­ղո­վուր­դին, այ­լեւ՝ Հա­յաս­տա­նի մէջ…

ԿԳ նախարարության և Microsoft-ի հայաստանյան գրասենյակի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսուհետև ավելի կբարելավվի կրթության որակը, կներդրվեն նորարարություններ, կբարձրացվի մանկավարժի վարկանիշը։ Այս ամենը կյանքի կկոչվի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Microsoft ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի միջոցով։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Microsoft ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳ նախարար ԼևոնՄկրտչյանն ու ԱՊՀ-ում Microsoft-իտարածաշրջանային…