Օրական արխիւներ. 20/04/2017

Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհաժեշտությունից է բխում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկման հիմնական զեկուցողներից էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իրենց պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա: «Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը և պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած…

Ցեղասպանութեան կորուստներու հատուցման օրակարգը

Հայաստանի հողատարածքը ներկայիս փոքրածաւալ է՝ հազիւ երեսուն հազար (30,000) քառակուսի քիլոմեթր։ Հայութեան համրանքը ներկայիս փոքրաթիւ է՝ հազիւ տասներկու միլիոն մարդ, որուն մօտ երեք միլիոնը կ՚ապրին հայրենիքի ներկայ սահմաններէն ներս, իսկ մնացեալը Սփիւռքի գաղթօճախներու տարածքին։ Սակայն, հայոց պատմութեան տեղեակ անհատի մը համար հողատարածքի եւ մարդահամարի այս տուեալները կրնան սխալ թուիլ։ Պէ՛տք է որ սխալ ըլլան։ Քանի…

«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնելը Կրթական ոլորտի մեծ առաքելությունն է

Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը հայ տեսակի շարունակականության ապահովումն է, որտեղ անկյունաքարային է հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը. այս մասին ասաց կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում։ Ռազմակրթական ոլորտի խնդիրներին առնչվող համաժողովը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ «Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալ…

Երբ «Ներսիններուն» Եւ «Դուրսիններուն» Մասին Հին «Հեքիաթն Է Կանչում»

Հակադաշնակցական պայքարը նոյնքան «տարիք» ունի, որքան նոյնինքն Հ.Յ.Դաշնակցութիւնը։ Զարմանալու բան չկայ հոս։ Աւելի քան հարիւրամեակ մը առաջ (Սիմոն Վրացեանի վկայութեամբ), հակադաշնակցական շրջանակները կը սիրէին նոյնիսկ… երգելով արտայայտել իրենք զիրենք. «Կ’ուզես բոլշեւիկ լինեմ, Կ’ուզես մենշեւիկ լինեմ, Ինչ որ ուզես կը լինեմ, Միայն դաշնակ չլինեմ»…։ Մարդիկ ազատ են իրենց հաւատամքին մէջ. ազատ են յարելու, միանալու կամ համակրելու…

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին: «Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե…

Ակնարկ. Ֆիյոնն Ու Լը Փենը Կը Փոխլրացնեն Զիրար` Արցախեան Հակամարտութեան Լուծման Տարբերակներով

Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն երկու կարեւորագոյն թեկնածուներու յայտարարութիւնները` Արցախեան հիմնախնդիրի լուծման պատկերացումներ փոխանցելու ուղղութեամբ, դիտարժան կէտեր կը ներառեն իրենց մէջ: Որքան ալ անոնց նայինք ընտրական շարժառիթներու նկատառումով, այնուամենայնիւ խնդիրի իրազեկման, հակամարտութեան էութեան, պատմականին նկատմամբ իրազեկուածութեան երեւոյթը փաստացի է: Առաւել եւս, երկուքն ալ նախապատրաստուած են այս հարցի դիմագրաւման ճշգրիտ պատասխաններ տալու: Պարզ է, որ ընտրական նկատումներէ մեկնած…

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին արդարության երթ կանցկացվի: Այն սկիզբ կառնի Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Մոնտեվիդեոյի տարածաշրջանային վարչական կառավարման մարմնի շենքի հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացվի: Այն կազմակերպում է «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը: Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի կունենա արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված…