Օրական արխիւներ. 21/04/2017

Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն: Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս…

Կարո Փայլանը ելույթ կունենա Տորոնտոյում և Մոնրեալում

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով՝ Մոնրեալում և Տորոնտոյում Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին ելույթ կունենա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ինչպես տեղեկացնում է Horizonweekly-ն՝ Կանադայի հայ համայքի հետ Փայլանի հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին: Հայ պատգամավորը կներկայացնի Թուրքիայում քաղաքական ու ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ հայերի իրավիճակը:

Պորտֆելների հարցերը լուծում են այլ մարդիկ և այլ ձևաչափով

Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ մեկ պորտֆել՝ գործադիրում, մեկ` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, եւ մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձեւաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է եւ գործում է…

Հանդիպում ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, դրական գնահատելով Արցախում և նրա սահմաններից դուրս ՄԻՊ-ի ծավալած գործունեությունը, խմբակցության աջակցությունը հայտնեց տարբեր ծրագրերի իրականացման գործում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ «Դաշնակցություն» խմբակցությունն առանձնանում է իր արտասահմանյան կապերով: «Արտասահմանյան 3 այցելություն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպվել…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Ողջունելով հյուրերին` նախարար Լոքյանը բարձր է գնահատել կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: «Մենք բազմաթիվ…

Մամլոյ Լսարան Թիւ 126. Արցախեան Հակամարտութեան Բանակցային Գործընթացի Ներկայ Վիճակը Ներկայացուց Կիրօ Մանոյեան

«Ազդակ»-ի խմբագրատան կազմակերպած մամլոյ լսարաններու ծիրին մէջ երէկ` հինգշաբթի, 20 ապրիլ 2017-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ մամլոյ 126-րդ լսարանը, որուն նիւթն էր «Արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացը` այսօր», իսկ զեկուցաբերն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ձեռնարկին բացման խօսքով հանդէս եկաւ «Ազդակ»-ի…