Օրական արխիւներ. 22/04/2017

Կոչ Աւստրալահայութեան – Ամրապնդենք Մեր Պայքարի Հիմքերը

Ցեղասպանութեան 102-րդ ամեակի ոգեկոչումները այս տարի տեղի կ’ունենան միջազգային եւ քաղաքական գետնի վրայ աննախընթաց բարդ կացութեան մէջ, ուր մեծապետական Արեւմտեան եւ Արեւելեան գլխաւոր ուժերու միջեւ ստեղծուած աննախատեսելի հակադրութիւնը հասած է վտանգաւոր մակարդակի եւ կրնայ յանգիլ աղետաբեր հետեւանքներու: Մտահոգիչ այս կացութեան մէջ, երբ մէկ կողմէն մեր հայրենիքը կ’ուղղուի դէպի աւելի ամուր ժողովրդավարական կարգեր, իսկ միւս կողմէն…

Լիբանանեան Ուժեր Կուսակցութեան Կազմակերպութեամբ Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի Ոգեկոչում

Կազմակերպութեամբ Լիբանանեան ուժեր կուսակցութեան եւ հովանաւորութեամբ Լիբանանեան Ուժեր կուսակցութեան ղեկավար Սամիր Ժահժահի, երէկ երեկոյեան ժամը 5:00-ին, Մեհրապի մէջ տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչում: «Ժողովուրդին կամքը … գոյատեւման պատմութիւն» խորագիրը կրող ձեռնարկին ներկայ գտնուեցան զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան, կիներու հարցերու պետական նախարար Ժան Օղասապեան, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, երեսփոխաններ Սեպուհ Գալփաքեան,…

Մարսելում բացվել է Թեհլերյանի անվան հրապարակ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ: Արարողությանը ներկա են գտնվելու Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Այս ապրիլի 24-ը կարող է անկյունաքար լինել

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա այս կիրակի՝ ապրիլի 23-ին: Առաջատար թեկնածուներն են՝ «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, աջ-ծայրահեղական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը, սոցիալիստ Բենուա Ամոնը, ձախակողմյան Ժան-Լյուկ Մելանշոնը: Այս գործիչների մեծ մասը վերջին օրերին հայտարարություններ են արել Հայաստանի, հայկական հարցերի մասին՝ խոսելով…