Օրական արխիւներ. 23/04/2017

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական դարձած «Ջահերով երթը», որն արդեն համախմբում է պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։ Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ` տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ: Մինչ երթի մեկնարկը երիտասարդները որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի դրոշը…

Ֆրանսիայի հայ համայնքն այժմ նախընտրած թեկնածու չունի

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից որն էլ ընտրվի՝ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը կկարողանա աշխատել նրա հետ: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՝ նշելով, որ Ֆրանսիայի հայ համայնքն այժմ նախընտրած թեկնածու չունի: «Տարբեր թեկնածուներ այս անգամ սկսել են նույնիսկ Արցախի հարցի մասին խոսել, ոչ միայն՝ Հայոց ցեղասպանության: Հայ համայնքը որոշել է չաջակցել…

Ուայոմինկ Նահանգը Կը Ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը

«Ասպարէզ»-ի անգլերէն կայքը կը հաղորդէ, որ Միացեալ Նահանգներու Ուայոմինկ նահանգը ճանչցած է Հայոց ցեղասպանութիւնը: Այս առիթով Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը շնորհակալութիւն յայտնած է Ուայոմինկի կառավարիչ Մեթիու Միտի, որ այս առնչութեամբ յղած 21 ապրիլ թուակիր նամակին մէջ դատապարտած է նման սպանդներ, որոնք եթէ մոռցուին, անպայման կը կրկնուին: Ան նաեւ դրուատած է ամերիկահայութեան գործունէութիւնն ու ներդրումը…