Օրական արխիւներ. 24/04/2017

Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին

Ֆրանիսայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած Մակրոն, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի եւ այլ ազգայինների ուղեկցությամբ այցելել է Փարիզում Կոմիտասի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։ Նրա այցը լուսաբանում են ֆրանսիական բոլոր խոշոր լրատվամիջոցները։

Ֆրանսուա Օլանդը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), հայտնում է Nouvelle d’Armenie–ը։ Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությունը տեղի է ունեցել Կոմիտասի հուշարձանի մոտ՝ Կանադայի հրապարակում։

Միայն հզոր պետություն ունենալու դեպքում է հնարավոր դիմակայել Ցեղասպանության նման արհավիրքները

Միայն հզոր պետություն ունենալու դեպքում է հնարավոր դիմակայել Ցեղասպանության նման արհավիրքները: Ապրիլի 24-ին Հերհերի ձորում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Ոչ մի տարի չի կարելի համեմատել մեկ այլ տարվա հետ: Ամեն տարի մեկ քայլով առաջ եք գնում Հայոց եղեռնի ճանաչման խնդրում, բայց հզոր պետություն ունենալով կկարողանանք դիմակայել այս…

Այսօրուան Հրամայականը` Հայ Մարդու Կերտում

Դէպի բռնատիրութիւն յառաջացող Էրտողանի Թուրքիոյ հայրերուն կողմէ գործադրուած Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցին ու աշխարհասփիւռ մեր ժողովուրդի կեանքին, ակնկալութեանց, ապրելակերպին, ձգտումներուն, տեղաբաշխումին եւ մտածելակերպին յարատեւ հոլովոյթին ու յարափոփոխ ընթացքին ի տես` անհրաժեշտ է կատարել յստակ նշումներ: Նոյն նշումները անհրաժեշտ է կատերել նաեւ ի տես անցնող մէկ դարու ընթացքին Հայ դատի հետապնդման ընդհանուր փաթեթին փորձառութենէն մեկնելով եւ…

Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Cyprus Mail-ը, այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ` նշելով, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է…

«Ազդակ»ի Խմբագրական. Ապրիլը Այսուհետեւ Ցեղասպանութիւնը Կանխարգիլող Ամիս Է

Հայոց ցեղասպանութեան հետեւանքներու վերացման համահայկական աշխատանքներու հայեցակարգային խնդիրները այժմէական հնչեղութիւն կը ստանան: Ապրիլ 24-ի ոգեկոչական նշումները այս տարի անմիջականօրէն յաջորդեցին ապրիլեան պատերազմի առաջին տարելիցին առիթով կազմակերպուած ոգեկոչական յիշատակի ձեռնարկներուն: Եւ եթէ ապրիլեան քառօրեան ընկալենք իբրեւ ազրպէյճանական ռազմական արկածախնդրութեան կասեցում կամ արցախահայութեան սպառնացող նոր` զանգուածային մեծ վտանգի կանխարգելիչ չէզոքացում, ապա ապրիլեան երկու խորհուրդներու վերլուծումի մօտեցումները կը…