Օրական արխիւներ. 25/04/2017

Լեւոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է կրթության ոլորտում.…

Թրամփն իր առաջին ելույթով շարունակեց ԱՄՆ-ի որդեգրած գիծը

Եթե հաշվի առնենք այն համաշխարհային արձագանքը, որ «Խոստումը» ֆիլմի հետ կապված արդեն լսվում է, կարելի է ասել, որ Թուրքիայի ձայնն առանձնապես չի լսվում. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Անդրադառնալով Էրդողանի երեկվա ուղերձին` նա նշեց, որ այն ամբողջ հայությանն ուղղված չէր, այլ` Թուրքիայի հայությանը, որտեղ նույնպես Թուրքիայի…

Կը պահանջե՛նք եւ կ’ուխտե՛նք

23 Ապրիլ 2017ին, Մոնթէպելլոյի (Քալիֆորնիա) Հայկական ցեղասպանութեան յուշարձանին մօտ կազմակերպուած էր աւանդական դարձած հսկումի երեկոյ։ Հ.Յ.Դաշնակցութեան՝ շրջանի «Դրօ» կոմիտէութեան կազմակերպած այս ձեռնարկին գլխաւոր բանախօսն էր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեան, որուն խօսքը կու տանք ստորեւ։ Ես գիտե՛մ։ Կարիքը չունիմ ոեւէ մէկու հաստատումին, որպէսզի վաւերացուի այն՝ ինչ որ գիտեմ։ Մենք գիտե՛նք։ Գիտե՛նք, որ մեր մեծ հայրերն…

Արգենտինայի փոխնախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի մեծ ցույց է իրականացվել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն: «Ավելի քան 100 տարի անց թուրքական պետությունը շարունակում է մնալ անպատիժ` որպես պետական քաղաքականություն կիրառելով ժխտողականության ծրագիրը: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի` Արգենտինան աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի առաջամարտիկներից է»,- ասվել է…