Օրական արխիւներ. 26/04/2017

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Պոլ Միրցը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Հոլանդիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, Բելգիայում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցը: Ապրիլի 27-28-ը միջազգային իրավունքի մասնագետը միջազգային բանակցային գործընթացի թեմայով դասախոսություն կանցկացնի Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Վերջին 25 տարիների ընթացքում Պոլ Միրցը դասավանդել է ավելի քան 100…

ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերություններում արդարության վերականգման համար ոչ մի հանձնառություն իր վրա չի վերցնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձում իրականության հետ կապ չունեցող հաստատումներ կային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նամակում ոչ մի նորություն չկար, հակառակը՝ կային իրականության հետ կապ չունեցող հաստատումներ, մասնավորապես այն, որտեղ Էրդողանը նշում է, որ չի ցանկանում, որ հայերը Թուրքիայում…

Նախագահ Թրամփի Ապրիլ 24-ի յայտարարութեան սահմանադրական խախտումը

Ամերիկայի յաջորդական նախագահներուն կողմէ Ապրիլ 24ի եղեռնի յիշատակման առիթով կատարուած տարեկան պաշտօնական յայտարարութիւնները քաղաքական աւանդութեան վերածուած են։ Այս աւանդութիւնը սկիզբ առաւ 1990ի Ապրիլին նախագահ Ճորճ Հ. Պուշի յայտարարութեամբ։ Տարեկան հերթականութեամբ աւանդութիւնը շարունակեցին նախագահներ Պիլ Քլինթըն, Ճորճ Ու. Պուշ եւ Պարաք Օպամա։ Այս տարի, Ապրիլ 24ին, նախագահ Տանըլտ Թրամփ եւս հրապարակեց եղեռնի յիշատակման իր յայտարարութիւնը։ Ամերիկայի…

Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ (96-ը չի քվեարկել) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ինչպես Պրահայից հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը՝ բանաձևում, ի մասնավորի, նշվում է ,- «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած…