Օրական արխիւներ. 27/04/2017

Ֆրանսահայ համայնքի պաշտոնական օղակները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կանգնելու են Մակրոնի կողքին

Ֆրանսիայում ապրիլի 23-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահի թեկնածու, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացավ ձայների 23,75 տոկոսը, Մարին Լը Պենը՝ 21,53 տոկոսը։ Ապրիլի 24-ից սկսվել է նախընտրական քարոզարշավի նոր փուլը, պայքարն արդեն ընթանալու է երկրորդ փուլ անցած երկու թեկնածուի միջև: Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին, որի արդյունքում կորոշվի երկրի…

ՀՅԴ-ն կարող է կառավարության ներսում կատալիզատորի ֆունկցիա ունենալ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ զրուցել է օրերս համայնքների 20 ղեկավարներ հետ հանդիպման ժամանակ վարչապետի նախանշած համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցոն գործընկերության մասին: -Պարո՛ն Լոքյան, ինչո՞վ է պայմանավորված վարչապետի այն հայտարարությունը, որ երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները չունենան զարգացման նոր ծրագրեր: Իսկ ի՞նչ եղան…

Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկկուսակցական բանաձևի նախագիծ է ներկայացվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ներկայացված նախագծով առաջարկվում է երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը կարտացոլի համապատասխան ըմբռնում մարդու իրավունքներին առնչվող հարցերին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանություններին` ԱՄՆ-ի կողմից փաստագրված Հայոց ցեղասպանության օրինակով: Նախագծի…

Իրանի նախագահի թեկնածուները շահագրգռված են հայերի ձայնը ստանալու հարցում

Իրանում սպասվող նախագահական ընտրություններին հայ համայնքը դրական չեզոքության դիրքերից է հանդես գալիս: Tert.am-ի հետ զրույցում` խոսելով այն մասին, թե ինչ նախընտրություններ ունի իրանահայ համայնքը սպասվող նախագահական ընտրությունների հետ կապված, այս մասին ասաց Իրանի Մեջլիսի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Մենք այս ընթացքում փորձելու ենք կապ հաստատել բոլոր շանս ունեցող թեկնածուների հետ, որոնք այս ընտրություններում վեցն են: Փորձելու…