Օրական արխիւներ. 02/05/2017

Վարչապետի հետ բնականոն հարաբերություններ ունենք

Առաջիկա մեկ շաբաթում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն նոր համագործակցության հուշագիր կստորագրեն: Այս եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրույցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: -Պարո´ն Մարգարյան, մամուլը համառորեն գրում է, որ ՀՅԴ-ի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են: Այսօր էլ թերթերից մեկը գրել էր, թե իբր երեկ մի խնջույքում Կարեն Կարապետյանի կատակների հիմնական թեման…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը ԸԵՄՄ Սեւծովյան երկրների տարեկան ժողովին

2017 թ․ ապրիլի 21-23-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշինյովում կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth, IUSY) Սևծովյան երկրների «Միավորված Եվրոպա հանուն արդարության և ժողովրդավարության» խորագիրը կրող տարեկան հաշվետու ժողովը։ Ժողովին ներկա էին ԸԵՄՄ անդամ երկրների՝ Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա, Բելոռուսիա, Վրաստան, Հայաստան, ներկայացուցիչներ։ Ժողովին հրավիրված էին նաև ներկայացուցիչներ Շվեդիայից և ԱՄՆ-ից։ ՀՅԴ Երիտասարդականը ժողովին…

Փարիզում տեղի ունեցաւ Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների խորհրդաժողով

ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Պատանեկան միութիւնների Ընդհանուր վարիչ մարմնի նախաձեռնութեամբ 2017 թ. ապրիլի 29-30-ին, Փարիզում տեղի ունեցաւ Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին մօտ 30 վարիչներ և վարիչ մարմնի անդամներ տարբեր շրջաններից։ Բացման խօսքով ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի ԿԿ անունից հանդէս եկան՝ ընկերներ Հրաչ Վարժապետեանը և Տիգրան Շահմիրեանը, ինչպես և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու…

Հնարավոր է, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական կոալիցիայի մասին համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի

Հայ Յեղափոխական Դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև կոալիցիա ձևավորելու վերաբերյալ բանակցությունները գրեթե ավարտված են: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Նոր ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ բաժանվեն կառավարող ու ընդդիմադիր խմբակցությունները: Պահանջ կա, որ պետք է այս հստակությունն անպայման մտնի, ինչը ենթադրում է նաև հուշագիր ստորագրել, քաղաքական…

Բելգիայի հայ համայնքն անցկացրել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար

Բրյուսելում Հայ առաքելական Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մայիսի 1-ին անցկացվել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Սիրիահայերի աջակցությանն ուղղված միջոցառմանը միացել են Բելգիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները: Միջոցառմանը ներկա են եղել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Հալեպի հայ…

Հանդիպում Արցախի Մարտունի քաղաքում

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ժողովրդի հետ խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, պատգամավորներին ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը: Մարտունեցիներին շնորհավորելով աշխատավորների միջազգային տոն օրվա, նաև առաջիկա մայիսյան տոների կապակցությամբ, Դավիթ Իշխանյանը…

Կարօ Փայլան այցելեց «Հորիզոն»ի խմբագրատուն

Թուրքիոյ Խորհրդարանի անդամ եւ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (HDP) պատգամաւոր Կարօ Փայլան Հիւսիսային Ամերիկեան իր շրջագայութեան ծիրէն ներս, Մայիս 1-ին ժամանեց Մոնթրէալ։ Կարօ Փայլան Հայ Դատի Միջազգային խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի եւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի ընկերակցութեամբ օդակայան ժամանումէն ետք այցելեց Ազգային Առաջնորդարան ուր ճաշի հիւրը եղաւ Առաջնորդ Սրբազան Բաբգէն Արք Չարեանի,…

Կարևոր խնդիրների մի մասը կլուծվի

Անթիլիասում սիրիահայ համայնքը վերականգնելուն ուղղված համագումար է կայացել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Անթիլիասում Սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու թեմայով կազմակերպված համագումարի ժամանակ որոշվածի՝ սիրիահայ համայնքի վերականգման աշխատանքները շարունակելու մասին, նշեց, որ դա Սիրիայի հայ համայնքը վերականգնելուն ուղղված առաջին քայլերից է։ «Դեռևս շատ բան չենք կարող ասել, համագումարը օրեր առաջ է եղել:…