Օրական արխիւներ. 05/05/2017

Մենք ենք որոշելու կոալիցիայի մեր մասնակցության ձևաչափը

Հայտնել ենք, որ այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագրում ներառված չեն նախարարական պորտֆելների քանակին վերաբերող հարցեր: «Կոալիցիոն հուշագրում նման հարցեր արձանագրված չեն, այն վերահաստատում է մեր նախկին համաձայնագրի դրույթների պատասխանատվությունը և շարադրում է այսօրվա…

Հայտարարություն. ՀՅԴ-ն ավագանու ընտրություններում աջակցելու է գործընկեր ՀՀԿ-ին

Հ.Յ.Դ. Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին: Կարևորելով գիտակցված քվեով Երևանի…

5 Մայիս 1920. ՀՅԴ Բիւրոն ուղղակիօրէն ստանձնեց Հայաստանի Հանրապետութեան ամբողջական կառավարման ղեկը

Մայիս 5ի այս օրը, 97 տարի առաջ, հազիւ երկու տարուան կեանք ապրած` Հայաստանի Հանրապետութիւնը թեւակոխեց իր երկուքուկէս տարուան գոյութեան ամէնէն վճռորոշ փուլը: 5 Մայիս 1920ին, ինչպէս որ Ս. Վրացեան հետագային պիտի վկայէր իր յուշերուն՝ ՙԿեանքի Ուղիներով՚ շարքի Ե. հատորին մէջ, ազատ ու անկախ Հայաստանի տարածքին հաստատուեցաւ Դաշնակցութեան փաստացի դիկտատուրան՚: Մայիս 5ի այդ օրը տակաւին ՀՀ…

Համաձայնագիրն ընդհանուր սկզբունքներով համաձայնեցված է

«Իրավունք»-ը տարածքային կառավարման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները ո՞ր փուլում են: «Համաձայնագիրն ընդհանուր սկզբունքներով համաձայնեցված է: Նշված են այն խնդիրներն ու ուղղությունները, որոնց մասին էլ պետք է լինի համագործակցությունը: Պորտֆելների մասին քննարկում չի եղել»,- ասաց Դավիթ Լոքյանը: -Պրն Լոքյան, ՀՀԿ-ից նախարարարի պաշտոնների մեծացում պահանջե՞լ եք: – Ցանկացած քաղաքական ուժ կցանկանա, որ ընդլայնում…

Լրատուութիւնը Նաեւ Իբրեւ Զէնք (Պարզապէս Յիշեցման Կարգով)

Մինչեւ մօտաւորապէս հարիւրամեակ մը առաջ, մամուլ հասկացութիւնը կ’առնչուէր տպագիր թերթին. թէեւ մունետիկներն ալ «հաղորդակցութեան» միջոց էին, լուրեր, յայտարարութիւններ տարածելու իմաստով։ Այսուհանդերձ՝ մամուլը տպագիրն էր։ Մարքոնիի գիւտը նոր իրականութիւն մը ստեղծեց մամուլի աշխարհէն ներս։ Տպագիր մամուլին, թերթին կողքին, մարդիկ սկսան տեղեկացուիլ ձայնասփիւռով նաեւ։ Խնդիրը «բարդացաւ» Համաշխարհային Բ. պատերազմէն ետք, երբ հեռատեսիլը, հրելով ֊ հրմշտկելով, սկսաւ լայն…

Իրանի նախագահական ընտրություններին հայ համայնքը որևէ թեկնածուի չի սատարում

Իրանում մայիսի 19-ին սպասվող նախագահական ընտրություններին հայ համայնքը որևէ թեկնածուի սատարելու միասնական որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի…