Օրական արխիւներ. 11/05/2017

Երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը: Բացի դրանից երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա եւ ՀՀՅ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի որտեղ որոշումները կկայացվեն կոնսենսուսի միջոցով: Արմեն Ռուստամյանի խոսքով` այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին եւ մարզպետներին…

ՀՀԿ եւ ՀՅԴ միջեւ ստորագրված կոալիցիոն հուշագրի տեքստը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները,…

Ստորագրվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը

Այսօր մայիսի տասնմեկին նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել սահմանադրական փոփոխությունները, կնքած նախորդ կոալիցիոն հուշագիրը, 2 կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ԱԺ ընտրությնների արդյունքները: «Կոալիցայի…

11 ­Մա­յիս 1905. ԴՐՕ գոր­ծադ­րեց ­Բա­գո­ւի նա­հան­գա­պետ ­Նա­կա­շի­ձէն ա­հա­բե­կե­լու ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ո­րո­շու­մը

112 տա­րի ա­ռաջ՝ 1905ին, ­Մա­յիս 11ի այս օ­րը, Անդրկով­կա­սի նաւ­թա­յին մայ­րա­քա­ղաք Բա­գո­ւի կեդ­րո­նա­կան հրա­պա­րակ­նե­րէն Պա­րա­պե­տի վրայ, 21ա­մեայ հայ յե­ղա­փո­խա­կան մը ռում­բի հա­րո­ւա­ծով ա­հա­բե­կեց ­Բա­գո­ւի նա­հան­գա­պետ իշ­խան Նա­կա­շի­ձէն։ Ե­րի­տա­սարդ այդ յե­ղա­փո­խա­կա­նը Դ­րաս­տա­մատ ­Կա­նա­յեան կը կո­չո­ւէր, որ կո­չո­ւած էր հայ ժո­ղո­վուր­դի նո­րա­գոյն շրջա­նի պատ­մու­թեան մէջ ան­մա­հա­նա­լու խիտ ու կտրուկ ԴՐՕ ա­նու­նով։ Այդ­պէ՛ս, 11 ­Մա­յիս 1905ի օր-ցե­րե­կով եւ…

Ուզում ենք մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում

Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։ Արդեն պաշտոնապես հայտնի է, որ ընտրություններում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոալիցիոն հուշագիր է ստորագրելու ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության…