Օրական արխիւներ. 19/05/2017

Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը: «Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց…

Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել 7

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտքերի փոխանակման ժամանակ հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՅԴ-ի դիրքորոշումը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացված երկու առաջարկներին էլ համահեղինակ չէ: «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների դերը մեծանա: Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և խնդիր ունենք բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալու:…

Շուշիի ազատագրումը իմաստավորեց ԼՂՀ հռչակումը

Վերջերս լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Շուշի. Տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում» մենագրությունը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին: Գրքի լույս ընծայման շարժառիթների և, ընդհանրապես, հայկական իրականության մեջ քաղաքի դերակատարության մասին «Ապառաժ»-ը զրուցել է հեղինակի հետ: – Պարոն Բալայան, ինչու՞ Շուշի: Ի՞նչ նշանակություն ունի այն հայոց պատմության մեջ: – Շատ քիչ…

Քոնկրեսականներ Խստօրէն Դատապարտեցին Ցուցարարներու Վրայ Թուրքերու Յարձակումը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, «Ազատութիւն».- Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի Ուաշինկթըն կատարած պաշտօնական այցելութեան դէմ բողոքող ցուցարարներուն վրայ կատարուած վայրագ յարձակումը կը շարունակէ խիստ հակադարձութեանց պատճառ դառնալ, յատկապէս նկատի ունենալով, որ Էրտողանի թիկնապահները մասնակցած էին այդ բռնարարքներուն։ Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութիւններու յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս Մայիս 17 թուակիր նամակով մը կոչ ըրած է Միացեալ Նահանգներու ընդհանուր դատախազ Ճեֆ…

Հայկական Խրամատի Ուաշինկթընեան Հատուածը

Մեծ պատկերը այս է։ Քանի մը օր առաջ, շաբաթասկիզբին եւ գրեթէ նոյն ժամերուն, երկու կարեւոր զարգացումներ տեղի ունեցան հայ ֊ թրքական ճակատի խրամատներու տարբեր հատուածներուն վրայ։ Մէկ կողմէ հայկական բանակը կանխարգելիչ հարուած կը հասցնէր ատրպեճանական ուժերուն՝ սահմանի արցախեան հատուածին մէջ, միւս կողմէ, Թուրքիոյ նախագահ Ռ. Էրտողանի թիկնապահները բառացիօրէն կը յարձակէին հայ, քիւրտ, ասորի եւ յոյն…

Յայտարարութիւն

Խստoրէն կը դատապարտենք առանց դրդապատճառի Թուրքիոյ նախագահ Էրտողանի թիկնապահներուն կատարած յարձակումը, անմեղ ցուցարարներուն վրայ, որ պատահեցաւ Ուաշինկթընի մէջ, Մայիս 16, 2017-ին: 2016-ին, Էրտողանի թիկնապահները երկու անգամ նմանօրինակ միջամտութիւններ կատարած էին Միացեալ Նահանգներու մէջ, Ապրիլին «Պրուքինկզ» հիմնարկին մէջ, բանախօսութեան մը ընթացքին, եւ Յունիսին կռփամարտիկ Մոհամէտ Ալիի թաղման առթիւ: Հաւանաբար այսպիսի միջամտութիւններ բնական են Էրտողանի բռնատիրական ղեկավարութեան…