Օրական արխիւներ. 02/06/2017

Կալիֆորնիայի վեհաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Կալիֆորնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետեւանքով հարկատուների միջոցներն այլեւս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։ Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպնությունը չճանաչելը խտրականություն է…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Կոնգրեսին շարունակել Արցախի տարածքների ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսում արտաքին հատկացումների հարցերով զբաղվող օրենսդիրները շարունակեն օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությանը: Ինչպես նշում է Asbarez-ը, ANCA-ի նպատակն է 2018 ֆինանսական տարվա օրինագծում ԱՄՆ կողմից տևական ժամանակ ֆինանսավորվող Արցախի տարածքների ականազերծման ծրագրի ներառումը: Աղբյուրը մանրամասնում է, որ ականազերծման ծրագիրն իրականացնում է «HALO Trust» ոչ պետական կազմակերպությունը,…

Արարատի վեհափառ հպարտութեամբ՝ վահագնաշունչ ՍՓԻՒՌՔԱՀԱՅը

«Կ’անցնին բոլոր վէրքերն ու բոլոր յուսահատութիւնները, բոլոր նուաստացումներն ու բոլոր ստրջանքները,¬ ինչ որ կը մնայ հայ մանուկն է հայրենի հողին վրայ: Ահա, այս պէտք է ըլլայ մեր Ալֆան ու մեր Օմեղան, մեր ճշմարտութիւնն ու մեր արդարութիւնը: Թող այս օտար եզերքներուն վրայ մեր վերջին երգը լռէ յաւիտեանս յաւիտենից, միայն թէ հայ շինականը լուսաբացին կարենայ իր զուարթութիւնը…

Հայերի ժամադրավայրը հայրենիքն է

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գրասենյակը շուտով կգործի նաեւ Արցախում։ Հենց այդ առաքելությամբ են այս օրերին Արցախում Համազգային միության ներկայացուցիչները։ «Ապառաժ»-ը Արցախում իրականացվելիք առաջիկա ծրագրերի, միության գործունեության եւ ռազմավարության շուրջ զրուցել է Համազգային հայ կրթական և մշակութային միության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի հետ։ – Ինչպե՞ս հասունացավ Արցախում Համազգայինի գրասենյակ հիմնելու գաղափարը։ – Համազգային միության յուրաքանչյուր…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը որակական բարենորոգումների փաթեթ է

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այս փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին: Հիշեցնենք. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ նոր համաձայնագրի ստորագրման թիրախային ժամկետը նոյեմբեր ամիսն է: – Պարոն Դեմիրճյան, ի՞նչ…

Հ.Յ.Դաշնակցութեան հանդիպումները Եւրոպայի ընկերվարականներուն հետ

ՊՐԻՒՔՍԷԼ (Հ.Յ.Դ.մամլոյդիւան, 2017թ. Մայիս 30) – Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը այսօր հանդիպումներ ունեցաւ Եւրոպական խորհրդարանի Ընկերվարականներու եւ Ժողովրդավարներու Յառաջդիմական Դաշինք (Progressive Alliance of Socialists and Democrats) խմբակցութեան եւ Եւրոպական Ընկերվարական Կուսակցութեան ղեկավարութեան հետ։ Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը կը գլխաւորէր Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութեան ղեկավար Արմեն Ռուստամյանը. պատուիրակութեան մաս կը կազմէին…

Թիւրըմբռնումի Եւ Շիլ Հաշուարկի Միջեւ. Ո՞ւր Է Գաղափարական Հիմքը

Նորութիւն չէ այն միտքը, որ շարժումներու յաջողութեան նախապայմանը անոնց գաղափարական հիմքն է։ Շարժում մը, ըլլայ ատիկա ազգային ֊ ազատագրական պայքար, կամ ներազգային ու այլ բնոյթի, եթէ պիտի յաջողի (կամ նոյնիսկ եթէ ճամբայ պիտի ելլէ), անհրաժեշտ է որ ունենայ գաղափարական հիմնաւորում։ Ճիշդ է նաեւ այն, որ պատմութեան անկիւնադարձային դէպքերը տեղի կ’ունենան իբրեւ արդիւնք գաղափարական շարժումներու. գաղափարներու…

Ինչո՞ւ Զայրացած Ենք

Զայրացած ենք, քանի որ մեր առջեւ պարզուող իրականութիւնը այլեւս խորքային բնոյթ ունի: Մեր աչքերուն մէջ նայելով, նենգումի համակարգը լծուած է գործի՝ մեր ժողովուրդի պատմութիւնը առեւանգելու եւ զայն փոխարինելու ստապատիր «տեղեկոյթ»ով: Սկիզբը վերագրեցինք չիմացութեան, անհրաժեշտ աստիճանականութեան, դիւանակալ տարրերու անփութութեան: Նոյնիսկ ուրախացանք, որ երբեմնի բոլշեւիկեան կառոյցներէն դուրս եկած մարդիկ սկսած են գնահատելու Գարեգին Նժդեհը եւ Մայիսեան ճակատամարտերու…