Օրական արխիւներ. 07/06/2017

Մրցույթ անցկացնելու հանձնաժողովի մեջ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը ներկայացվածություն չունենա

ԱԺ-ում հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ և նշեց, որ կոռուպցիան ընդհանրապես կվերանա, եթե կառավարումը լինի արդյունավետ, առանց թերությունների, որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն օրենքների և որոշումների ընդունման օբյեկտիվությունն ու անաչառությունը, այդ դեպքում, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու կարիքն էլ չի լինի: Նրա խոսքով՝…

Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սուեկա քաղաքը (Վալենսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեպանության ֆեյսբուքյան էջը: Քաղաքային իշխանությունները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, որը ներկայացրել էր հունիսի 2-ին Սուեկայի քաղաքապետ Ռաքել Տամարիտը: Այսպիսով, Սուեկան միանում է Ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին ու ինքնավար համայնքներին: Վերջիններիս թվում են Արագոնը, Բալեարյան կղզիները, Բասկյան…

Քոնկրեսը Կը Դատապարտէ Էրտողանի Բռնարարքները

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ խաղաղ ցուցարարներու վրայ՝ Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի հրահանգով եւ անոր թիկնապահներուն կողմէ առաջնորդուած վայրագ յարձակումը դատապարտող թիւ 354 բանաձեւը Քոնկրեսը միաձայնութեամբ (397 թեր եւ 0 դէմ քուէով) վաւերացուց։ Յիշեցնենք, որ բանաձեւը Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբին կողմէ Մայիս 25ին միաձայնութեամբ վաւերացուած էր: Յարձակումը…

Արժանթինի խորհրդարանը յիշատակեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրէնքի 10-ամեակը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ(«Փրենսա Արմենիա» լրատուական գործակալութիւն).- Երկուշաբթի, 5 Յունիսին, Արժանթինի Խորհրդարանի «Փասոս Փերտիտոս» սրահին մէջ, Երեսփոխանական Պալատը յիշատակեց Թուրքիոյ կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող Թիւ 26.199 Օրէնքի 10ամեակը։ Միջոցառումը կազմակերպած էին Երեսփոխանական Պալատի նախագահ՝ Էմիլիօ Մոնսօ եւ Հայաստանի Հանրապետութեան հետ Խորհրդարանական Բարեկամական Խումբի նախագահ՝ Ուալտօ Ուոլֆֆ, որ խօսք առաւ երեսփոխաններ Ռէմօ Գարլոթթոյի եւ Պրէնտա Օսթինի, ու…

Կգա 2018 թվականը, կտեսնենք

Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետին մեկ այլ դաշնակցականով փոխարինելուն: «Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,- ասաց նա: Անդրադառնալով կառավարության և վարչապետի մասին հարցերին՝ Ռուստամյանն ասաց՝…