Օրական արխիւներ. 08/06/2017

ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը Ծաղկեպսակ Զետեղեց Նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի Շիրիմին

Չորեքշաբթի, 8 Յունիսի առաւօտեան ժամը 10:00-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, Պատկան Մարմինի անդամներու եւ գաղափարակից ընկերներու հետ միասին այցելեց Հալէպի Ազգ. Գերեզմանատան մէջ գտնուող հայկական թաղերու պաշտպանութեան հրամանատար, նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի շիրիմը: Տէր Զարեհ քհնյ. Շաքարեանի աղօթքէն ետք, անոնք ծաղկեպսակ զետեղեցին եւ խունկ ու մոմ վառեցին հալէպահայ նահատակին շիրիմին առջեւ՝ առ ի յարգանք անոր…

Դավիթ Լոքյանը ներկայացրել է Շիրակի նոր մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին: Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Շիրակի մարզպետի պորտֆելը ՀՅԴ-ին վստահելու համար և հիմա արդեն՝ Արթուր Խաչատրյանին: «Սիրելի շիրակցիներ, մինչ Արթուր Խաչատրյանին ներկայացնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել…

Հալեպում այսօր համեմատաբար հանգիստ է, նշմարվում է նաև վերադարձ դեպի Հալեպ

Սիրիայում այս պահին համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ ահաբեկչական գործողությունները տեղափոխվել են այլ երկրներ՝ Իրաք, Եգիպտոս, վերջերս նաև Իրան: «Այսինքն՝ բռնկվածությունը կա, բայց կոնկրետ Սիրիայում ներգրավված են գերտերությունները՝ շատ մեծ տարողությամբ: Այնուամենայնիվ, վերադառնալով մեր խնդիրներին, ասեմ, որ Հալեպում այսօր համեմատաբար…

Նախագահը հանձնարարականներ է տվել Արծվիկ Մինասյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ…

Հեղինակները պետք է պատրաստ լինեն նախագծի ցանկի մեջ փոփոխություններ տեսնել

ԱԺ-ում քննարկվում է պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր հասարակության մեջ միշտ անվստահություն գոյություն ունի սեփականաշնորհման պրոցեսի նկատմամբ: «Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը, տարբերվում է նախորդ տրամաբանություններից` դրական առումով: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ…

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության օրակարգում էր Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Կառավարության որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին եւ արդյունավետ աշխատանք…

Վարդան Շահպազ (Մինաս Տօնիկեան, 1872-1959). Գաղափարական Հաւատք եւ Յեղափոխական Ինքնահաւատարմութիւն

Հայ ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ան­խոնջ նո­ւի­րեալ­նե­րէն եւ, մա­հուան հետ ճա­կա­տում­նե­րէն միշտ յաղ­թա­կան դուրս ե­կած, ­Դաշ­նակ­ցու­թեան գա­ղա­փա­րի անն­կուն մար­տիկ­նե­րէն է Վար­դան ­Շահ­պազ, ո­րուն մա­հո­ւան 58րդ տա­րե­լի­ցը կ­՚ո­գե­կո­չենք ­Յու­նիս 8ի այս օ­րը։ 1959ի ­Յու­նիս 8ին, ­Լի­բա­նա­նի մայ­րա­քա­ղաք Պէյ­րու­թի Հ.Յ.Դ. ­Ժո­ղովր­դա­յին ­Տան «­Հայ­րիկ»ի իր սե­նեա­կին մէջ, տե­սո­ղու­թիւ­նը կորսն­ցու­ցած՝ աչ­քե­րը առ­յա­ւէտ փա­կեց 87ա­մեայ հայ յե­ղա­փո­խա­կան մը, որ ­Վար­դան Շահ­պազ…