Օրական արխիւներ. 01/07/2017

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի անդամների հետ խորհրդակցությունների ընթացքում խոսել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ համագործակցության ավելի լայն հնարավորությունների մասին։ Քննարկվել են օտարերկրյա օգնության ընդլայնումը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ղեկավարել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձրել…

Հանրապետության հիմնադրի հուշարձանը մեկ գրանցում ունի

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Խորհրդանիշ դնելու ժամանակը չէ» հոդվածը, եթե չասեմ՝ աղմուկ է բարձրացրել, ապա, առնվազն, տարակուսանքի տեղիք է տվել ընթերցողին: Վերնագիրն արդեն ինքնին անորոշություն է: Կարելի է մտածել` երբ ազգը ցանկանում է իր զավակին մեծարել, հավերժացնել նրա հիշատակը, ապա պետք է սպասի ինչ-որ հատուկ ժամանակի, ամսաթվի… Մենք երբեք չէինք երազել Լենինի արձանը դնել…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայաստանի Հանրապետութեան 100-Ամեակ. Հայեցակարգային Կէտեր Գ.

-Պետականակերտ Սերունդի Սփիւռքեան Ժամանակահատուածը Խորհրդայնացումին իբրեւ հետեւանք, Հայաստանի Հանրապետութեան կերտիչները, գործիչները, պետական դէմքերը հաստատուեցան սփիւռքեան տարբեր գաղթօճախներ: Հանրապետութիւն կերտած գործիչներու սփիւռքահայ կազմակերպ կեանքին մէջ ներկայութիւնը նոր զսպանակում տուաւ մեր կրթական, մշակութային, կուսակցական եւ հասարակական կեանքին: Պատկերացնենք, որ ո՛չ միայն պետական կառոյցներ եւ գերատեսչութիւններ վարած, այլ նաեւ հանրապետութիւն կերտած մարդիկ յայտնուեցան Ցեղասպանութենէն առաջին վերապրող սերունդով կազմուած…

«Ապառաժ»-ի խմբագրական. Թելադրել բանակցային օրակարգ

Ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ քաղաքական շրջանակներում վերլուծություններն ու հոլովույթի դիտարկումը մեծ մասամբ սահմանափակվում են տարածաշրջան այցելելուց հետո համանախագահների հայտարարության վերլուծությամբ: Հայկական լրատվադաշտում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ծավալվող քննարկումները վերջերս սահմանափակվել են միջազգային որևէ ատյանի կամ երկրի կողմից հնչեցրած կարծիքի կամ հայտարարության մեջ քջուջով: Կարծես թե քաղաքական մտքեր արտահայտողները բուն բանակցային գործընթացի փիլիսոփայության փոխարեն ավելի կարևորում են, թե…

Արամ Մանուկեանը եւ ապազգայնացման մունետիկները

Պատմութիւնը կ՚ուսուցանէ եւ ներկան կ՚ապացուցէ, որ կայսերապաշտական ու տիրակալական վարքագծերով առաջնորդուող ուժերը միշտ կ՚ընդդիմանան այլ ժողովուրդներու ազգային արժէքներ յաւերժացնելու, ազգային համոզումներ դրսեւորելու եւ ազգային յիշողութիւն պահպանելու ձգտումներուն։ Այսպէս եղած են հին կայսրութիւնները, այդպէս էր համայնավարական ծաւալապաշտութիւնը, այդպէս էր եւ կը շարունակէ ըլլալ Ամերիկեան դրամատիրական համաշխարհայնացումը։ Մեր ժողովուրդը քաջածանօթ է ապազգայնացման մեթոդաբանութեան։ Մենք տեսած ու ապրած…

Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է հարցին լուծում տալ

Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Արցախի Հանրապետությունը կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մաս: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մասին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի մասնակցության: «Հայաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ այդ…