Օրական արխիւներ. 17/07/2017

Լևոն Մկրտչյանը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին…

Թբիլիսիում կայացավ Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը

2017 թ. հուլիսի 14-15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդական ինստիտուտի (NIMD) հրավերով կայացավ Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների հինգերորդ ֆորումը։ Ֆորումին ՀՅ Դաշնակցության երիտասարդականը մասնակցեց երեք ներկայացուցչով` Գևորգ Ղուկասյան, Անուշ Հովհաննիսյան և Արշակ Մեսրոպյան: Ժողովի բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչ Լեվան Տուսկիրիձեն։ Բացմանը ներկա էին նաև Վրաստանում…

Ակնարկ. Քաղաքական Պահու Հասունացման Տեսութիւնը

Ազրպէյճանի ռազմական յանցագործ ըլլալու դիմագիծին մասին հաստատումները սկսած են հնչել միջազգային կառոյցներու մէջ: Ապրիլեան պատերազմի ընթացքին կատարուած բարբարոսութիւններուն մասին թէ՛ Արցախի եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան համապատասխան գերատեսչութիւնները դիւանագիտական ներկայացուցչութիւններու եւ միջազգային կառոյցներու ուղարկած էին թղթածրար Ազրպէյճանի կողմէ ի գործ դրուած ամէնէն անմարդկային վայրագութիւններուն: Փաստացի այս տուեալները, լուսանկարները եւ պատերազմական օրէնքները գլխիվար շրջող բոլոր աքթերուն համարժէք…

«Ապառաժ»-ի խմբագրական. Համագործակցությունն անշրջելի է

2017 թվականի հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է: Այս նախագահական ընտրությունները կատարվելու են Ազգային ժողովի միջոցով: Անկախ Արցախի պատմության մեջ սա երկրորդ անգամն է, որ Ազգային ժողովն ընտրում է Հանրապետության նախագահ: Այս նախագահական ընտրությունները կարելի է համարել անկյունադարձային՝ 2017 թվականի փետրվարին Արցախի ժողովրդի հավանությանն արժանացած Սահմանադրությանն անցնելու տեսակետից: Այժմ, արդեն իսկ առարկայորեն կարող…

Յամեցող հակադաշնակցականութիւնը

(ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ՊԱՐԱԳԱՆ) Մինչ մեր ժողովուրդը Հայաստանի մէջ եւ Սփիւռքի տարածքին կը պատրաստուի մեծ շուքով նշելու Հայաստանի Հանրապետութեան հարիւրամեակը, հայրենի որոշ պետական այրերու, քաղաքական շրջանակներու եւ մտաւորականներու մօտ նշմարելի կը դառնայ մեր անկախ պետականութեան կայացումը լիարժէք կերպով չընկալելու եւ մեր հանրապետութեան հիմնադիր սերունդի բախտորոշ դերակատարութիւնը նսեմացնելու դատապարտելի երեւոյթները։ Ազգայնօրէն մտահոգիչ պէտք է ըլլայ նման վերաբերմունք…

ՀՅԴ Գանատայի 46-րդ Շրջանային ժողովի յայտարարութիւն

Յուլիս 14-16 շաբաթավերջին, Մոնթրէալի մէջ կայացաւ ՀՅԴ Գանատայի 46-րդ Շրջանային ժողովը, մասնակցութեամբ Թորոնթոյի, Վանգուվըրի, Լաւալի, Ս. Գաթրինզի Մոնթրէալի, Գէմպրիճի, եւ Համիլթընի կոմիտէութեանց պատգամաւորներուն, ինչպէս նաեւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական եւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեանց պատգամաւորներուն: Ժողովին ներկայ էին նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը, ՀՅԴ Արեւելեան Միացեալ Նահանգներու եւ ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգներու Կեդրոնական կոմիտէներու ներկայացուցիչները, ինչպէս…