Օրական արխիւներ. 10/08/2017

Հայ դատը մասնակցել է ասորիների հիշատակի ոգեկոչման արարողությանը

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը օգոստոս 7-ի երեկոյան մասնակցեց Ամերիկայի Ասորիա-ամերիկյան միության եւ Ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի համատեղ կազմակերպած ոգեկոչման արարողությանը՝ Ասորիների հիշատակի օրվա առիթով։ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ատենապետուհի Նորա Հովսեփյանն իր ելույթում ցավ հայտնեց, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ Եվրախորհրդարանը «Իսլամական պետության» կողմից կատարված ոճիրները «ցեղասպանություն» որակեցին, սակայն մերժում են…

Մեծ ուշադրություն պետք չէ դարձնել՝ ինչպես է Իրանը վերաբերվում Ադրբեջանին, ավելի կարևոր հարցեր կան

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով և դրանից բխող մտահոգություններով է պայմանավորված, որ ամեն մի փոքր դեպքից ուրախանում ենք կամ դժբախտություն ապրում: Նա Tert.am-ի հետ զրույցում առաջարկեց՝ շատ մեծ «փոթորիկ չստեղծել» Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմինի հայտարարություններից հետո: «Իմ կարծիքով՝ նման արտահայտությունները դիվանագետների կողմից կենացների մակարդակից չի…

«Ազդակ»ի Խմբագրական. Սեւր 2-ը` Միջազգային Քաղաքականութեան Տրամաբանութեամբ

(Սեւրի Դաշնագիրի 97-ամեակին Առիթով) Սեւրի դաշնագիրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագիրին հետ կապուած իրադարձութիւններու այժմէականացման որեւէ փորձ անպայման անմիջականօրէն մեզի համար կը կապուի Ուիլսընի իրաւարար վճիռին հետ: Այստեղ կայ նախ եւ առաջ զուտ իրաւական մեկնաբանութեան հարց: Իրաւարար վճիռը ըստ միջազգային օրէնքի անբեկանելի է եւ հետեւաբար ուժի մէջ մտնելու կամ չմտնելու խնդիր չի դիմագրաւեր, այդ պատճառով…

Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը շարունակվում են

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ: 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարվա պարբերականությամբ կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում…

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ը հայրենիքում է

Հայրենիքում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամները: Ճամբարային առօրյա, այցելություններ պատմական վայրեր, ծանոթություն Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին: Այցելություններ պատմական վայրեր, Արցախ։ ժամանակն այնքան էլ շատ չէ, բայց հասցնում են ոչ միայն ծանոթանալ մեր ազգային արժեքներին, պատմությանը, այլեւ՝ առողջ ապրելակերպով զբաղվել: