Օրական արխիւներ. 17/08/2017

Հայապահպանությունը թերի է, եթե չի գործում ազգային-քաղաքական կազմակերպվածությամբ

Օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ: Մասնակիցների առջեւ օգոստոսի 17-ին «Կազմակերպվածության անհրաժեշտությունը եւ Սփյուռքի կազմակերպվածության կարեւորությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ «Սփյուռքի կազմակերպվածությունն անհրաժեշտ է, որ հայը հայ մնա դրսում, եւ ավելին՝ հնարավորություն ունենա հայ…

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից` ընդունել պարտությունը (փաստաթուղթ)

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են…

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

Օգոստոսի 17-ի կառավարության նիստում հաստատվեց Հայաստանում գիտության զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրը։ Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կրության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների: Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և…

Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղվել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի…

Մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը

2017թվականի օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ: Մասնակիցներին ողջունի խոսք հղեցեին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչյանը և բանակումի ընդհանուր պատասխանատու ընկեր Խաչատուր Ստեփանյանը: Ընկեր Սարգիս Մկրտչյանը, կարևորելով նման ձեռնարկի իրականացումը, շեշտադրում կատարեց բանակումի նպատակի…