Ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմնի նոր կազմը

ԳՄԱպրիլի 18-20-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի հերթական Գերագույն Ժողովը:

Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմին` հետևյալ կազմով` Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադեւոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան, Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել Երանյան:

Վաղը` ապրիլի 22-ին ժամը 14-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) ՀՅԴ նորընտիր Գերագույն Մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Տպել Տպել