ՀՅԴ-ն Արցախի իշխանությունների հետ ավելի լայն հարցերի շուրջ է համագործակցում

ՀՅԴ-ն մնում է իր սկզբունքներին հավատարիմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը կառավարման մոդելի ընտրության հարցում անփոփոխ է, կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին:

Հարցին՝ արդյոք ներկայացված նոր Սահմանադրությանը «ոչ» ասելով, դեմ քվեարկելով ՀՅԴ-ն Արցախում ընդդիմություն դաձա՞վ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ: Արցախի խնդրում, Արցախի պետականության շրջանակներում միակ հարցը սահմանադրական փոփոխությունները չեն: Մենք Արցախի իշխանությունների հետ չենք համագործակցում Սահմանադրության տեքստի հարցում, բայց մենք համագործակցում ենք շատ ավելի լայն հարցերի շուրջ: Սա մեր մոտեցումն է: Իսկ ի՞նչ եք կարծում, մենք ի՞նչ պետք է անեինք՝ Հայաստանում ասեինք, թե ճիշտը կառավարման խորհրդարանական համակա՞րգն է, Արցախում էլ ասեինք, թե չէ՝ նախագահակա՞նն է: Ի՞նչ կմտածեիք այդ դեպքում դուք»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ Սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի և հենց բնակչությունն էլ որոշելու է՝ փոփոխություն ուզում է, թե ոչ:

Իսկ հարցին՝ համաձա՞յն ենարդյոք տեսակետների հետ, թե նոր Սահմանադրությամբ առաջարկվող կառավարման համակարգը «սուպերնախագահական» է, պատգամավորը պատասխանեց. «Կդժվարանամ ասել, թե սուպերնախագահական է»:

tert.am

Տպել Տպել