Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի

ՀՅԴ-ն Արցախի անկախության ճանաչումը դիտարկում է որպես ռազմավարական քայլ համահայկական միավորման ճանապարհին։

Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաաշինքների միջեւ բանավեճերի ժամանակ։

«Բայց անկախության ճանաչումը մենք ռազմավարական քայլ ենք համարում։ Ու մենք դրան աջակցում ենք»,-նկատել է Մանոյանը։ Նրա խոսքով, կարեւորագույն քայլը, որի մասին ՀՅԴ-ն խոսում էր, Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է, որը կարող է դառնալ քայլ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման ճանապարհին։ Հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Բայց պարտադիր չէ, որ Ադրբեջանը համաձայնի։ Մենք աշխարհում բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ հարցն այդպես է լուծվում , հաշվի առնելով, որ կողմերից մեկը համառորեն չի ցանկանում փոխզիջումների գնալ»,- նկատեց Մանոյանը։

Այն հարցին, կարող է արդյոք դա պատերազմի պատճառ դառնալ՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում ոչ թե որովհետեւ Հայաստանը չի ճանաչել Արցախը, այլ որովհետեւ, վստահ չէ, որ կհաղթի։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին՝ Մանոյանը նկատեց, որ համաձայն է դրանց հիմքերին, բայց համաձայն չէ եզրակացություններին։ Այլ կերպ ասած ՝ համաձայն չէ տարածքային զիջումների հնարավորությանը։

news.am


«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ»

Բանավեճ Մեդիա կենտրոն
Լիլիթ Առաքելյան

Մարտի 6-ին, ժամը 19:30 «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+ի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Արտաքին քաղաքանության և անվտանգության տեսլականը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:

Բանախոսներն էին՝

Մանե Թանդիլյան, ԵԼՔ դաշինք

Կիրո Մանոյան, ՀՅԴ կուսակցություն

Մհեր Շահգելդյան, «Հայկական վերածնունդ» կուսակցություն

Արարատ Զուրաբյան, «Ծառուկյան» դաշինք

Ստեփան Սաֆարյան, «Ազատ դեմոկրատներ»կուսակցություն

Վազգեն Սաֆարյան, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Գեղամ Նազարյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Հրավեր էր ուղարկվել նաև ՀՀԿ կուսակցությանը և «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքին:

Բանավեճ. Որոնք են ՀՀ արտաքին հիմնախնդիրների ներքին պատճառները

Տպել Տպել