Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների մասին ահազանգեր ենք ստանում

ՀՅԴ-ի շտաբեր ահազանգեր են ստացվում նախընտրական քարոզարշավի շրջանակներում խախտումների մասին, սակայն դեռեւս առանց կոնկրետ փաստերի: Այս մասին մարտի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետը հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը: «Դիմելով շտաբերին՝ (ընտրողները) որոշ թեկնածուների մեղադրել են կաշառք տալու փորձի մեջ, բայց չեն նշել, թե որտեղ եւ երբ են նրանց ձայների դիմաց գումար խոստացել: Այդ պատճառով էլ անուններ չեմ տա՝ առանց ապացույցներ ունենալու»,-ասել է Միանսյանը:

Մրցակցային աշխատանքը նա այնքան կեղտոտ չի համարում, որ դրանում հնարավոր չլինի ընդգրկվել: «Ըստ էության, եթե ես առաջադրվում եմ խորհրդարան, նշանակում է, կարծում եմ, որ գաղափարների մրցակցություն կարելի է իրականացնել», – հավելել է նա:

Ընտրողներին պետք է բացատրել, որ տարածքային ցուցակով թեկնածու ընտրելիս նրանք ընտրում են նաեւ այն կուսակցությանը, որը նրանց առաջադրել է: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հանդես էր գալիս ռեյտինգային քվեարկության օգտին, բայց՝ ողջ հանրապետության համար միասնական ցուցակով: Տարածքային օկրուգների բաժանումը ՀՀԿ-ի հետ փոխզիջման արդյունք էր: «Իհարկե, կարող են բարդություններ առաջանալ: Եւ բոլորը պետք է հասկանան, որ թեկնածու ընտրելով, ընտրում են նաեւ նրան առաջադրած քաղաքական ուժին: Եւ մամուլը պետք է օգնի բացատրական աշխատանքներում», -ասաց Մինասյանը:

Տպել Տպել