ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել վարկային քաղաքականությունը

Դաշնակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը մանրամասն սահմանում է բիզնես-պետություն հարաբերությունները:

3-րդը` Դաշնակցության համապետական ցուցակում: Դավիթ Լոքյանը պաշտոնապես արձակուրդի մեջ է, բայց դրանից գրաֆիկը չի թեթևացել: Քարոզարշավն ամբողջ օրն է տանում: Համայնքից համայնք են անցնում ու Դաշնակցության ծրագրերը ներկայացնում:

Դաշնակցությունն ամբողջ գործունեությունն ուղղելու է տնտեսության զարգացմանը: Ռեալ շանսեր ու նախադրյալներ կան: Սկսած բարեփոխումները պետք է շարունակել:

Վստահ են, Հայաստանը կարող է գրավիչ լինել ներդրողների համար, իսկ ներդրումների ծավալը՝ հասնել միլիարդավոր դոլարների: Սրա համար նախ՝ պետք է մարդկանց տրամադրվածությունը փոխել, իսկ դրա համար բարեփոխումները պետք է արագացնել:

Դավիթ Լոքյանն անցնում է ոլորտ առ ոլորտ և կանգ առնում հանքարդյունաբերության վրա: Հայաստանը ոչ թե հումք արտահանող պետք է լինի, այլ վերջնական արտադրանք տա: Բայց ոչ մի դեպքում պետք չէ դժվարացնել ներդրողի մուտքն այս ոլորտ:

Դաշնակցությունն ամբողջությամբ կվերանայի վարկային քաղաքականությունը: Ցածր տոկոսադրույքով վարկեր կուղղվեն հատկապես նորարարական տեխնոլոգիաներ առաջարկող բիզնեսին: Նորարարական ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նշանակում է ժամանակի պահանջներին համապատասխան արտադրություն: Սա է խրախուսելու Դաշնակցությունը անհրաժեշտ քվեներ ստանալու դեպքում:

Պետությունը ձեռնարկատիրությամբ զբաղվողին պետք է բացատրի արտահանման նրբությունները: Ինչպես ապրանք արտադրել և այն առավել հեշտ արտահանել ու շահույթ ստանալ: Դաշնակցության նախընտրական ծրագրի տնտեսական բլոկը մանրամասն սահմանում է բիզնես-պետություն հարաբերությունները:

Տպել Տպել