Այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել

«Դաշնակցությունը չէր կարող հուսախաբ անել հեռավոր մարզերի բնակիչներին և չներկայանալ այսօր նրանց հետ նախատեսված հանդիպմանը: Սակայն, հարգելով նախօրեին մահացած Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակը, չեղյալ է հայտարարել հանդիպումների համերգային մասը»,- սիսիանցիներին հայտնեց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը Խոսելով կուսակցության գաղափարախոսության մասին՝ նկատեց՝ այսօր շատերը փորձում են Դաշնակցությունը որպես միայն զենքի կուսակցություն ներկայացնել:

Դաշնակցության ներկայացուցիչները խորհուրդ տվեցին ընտրողներին գիտակցված ընտրության գնալ եւ հասկանալ՝ իրենք են Հայաստանում փոփոխությունների երաշխավորը:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Դավիթ Լոքյանը նկատեց՝ վերջապես երկար պայքարից հետո Դաշնակցությունը հասավ երկրում խորհրդարանական կառավարման մոդելին, մնում է՝ ժողովուրդն արժանավորներին ուղարկի Ազգային ժողով:

«Ծանոթ եմ բոլոր համայնքների տեղային խնդիրներին և նոր խորհրդարանում ամեն ինչ անելու ենք դրանց լուծում տալու համար: Դաշնակցությունը բոլոր իր ծրագրերը կյանքի կոչելու համար ուզում է կառավարման համակարգում ծանրակշիռ դեր ունենալ եւ ժողովրդին ներկայանում է ուժեղ կազմով»,- ասաց նախարարը:

Այնուհետև կուսակցության ներկյացուցիչները նշեցին, իրենց թեկնածուներն առանձին ընտրատեղամասերում ոչ թե իրար դեմ են պայքարում, այլ հանուն մեկ գաղափարի ու այն ծրագրի, որ կուսակցությունն է առաջ քաշել:

Տպել Տպել