Քալիֆորնիայի Օրինջի շրջանը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Հարավային Քալիֆորնիայի Օրինջի շրջանը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հայտնում է Asbarez-ը:

Շրջանային խորհրդի նախագահ Միշել Սթիլը հայտարարել է, որ այդ օրը իր հայրենի հողում սպանվել է 1,5 մլն հայ, իսկ նրանց հողերը եւ ունեցվածքը խլվել են: Նրա խոսքով՝ Օրինջի շրջանը հարգանքի տուրք է մատուցում ողբերգության զոհերի հիշատակին, որպեսզի այն ապագայում չկրկնվի:

Հայ համայնքի ներկայացուցիչները շրջանին իրենց երախտագիտությունն են հայտնել: Ամերիկայի հայ դատի գրասենյակի տեղական ներկայացուցիչ Անահիտ Առաքելյանը պատմել է իր պապիկի ու տատիկի պատմությունը եւ կոչ է արել միասին այցելել «Խոստում» ֆիլմի պրեմիերային:

Տպել Տպել